Հայտնագործություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայտնագործություն, գիտական նոր նվաճում բնության և հասարակության գիտական ճանաչման պրոցեսում։ Ընկած է գիտատեխնիկական հեղափոխության հիմքում՝ սկզբունքային նոր ուղղություններ հաղորդելով գիտության ու տեխնիկայի զարգացմանը և հեղափոխելով հասարակական արտադրությունը։ Սովետական օրենսդրությամբ հայտնագործության նյութական աշխարհի նախկինում անհայտ օբյեկտիվ օրինաչափությունների, հատկանիշների և երևույթների այնպիսի հայտնագործումն է, որն արմատապես փոփոխում է ճանաչողության մակարդակը։
Աշխարհագրության, հնագիտության և հնէաբանության բնագավառում, հանքային հարստությունների հայտնաբերման կապակցությամբ, ինչպես նաև հասարակական գիտությունների բնագավառում կատարված աշխատանքների համար, դիպլոմ չի տրվում։
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն (WIPO) հիմնելու մասին կոնվենցիայի համապատասխան, հայտնագործությունը դիտվել է իրավունքի հատուկ օբյեկտ, որով իրավական պաշտպանության նախադրյալ է ստեղծվել նաև մյուս երկրներում։