Ջալալ Ա
From Wikipedia, the free encyclopedia
Ջալալ Ա (Հասան-Ջալալ[2] - 1261, Ղազվին, Իրան), Խաչենի իշխանության ամենանշանավոր տիրակալներից մեկը։ 1214 թ.-ին հաջորդել է հորը՝ Վախթանգ-Տանգիկ Բ-ին, որպես Խաչենի գահերեց իշխան։ Նրա իշխանության շրջանում նկատվել է մշակութային և տնտեսական մեծ վերելք, որը 13-րդ դարի սկզբում ընդհանուր էր հայ և վրաց ժողովուրդների համար։ Հասան-Ջալալը զգալիորեն ամրապնդել է Խաչենի իշխանությունը։ Նա իշխել է որպես Արցախի թագավոր[3] և սկիզբ է դրել Հասան-Ջալալյանների տոհմի, որի պայազատները մինչև 1827 թ իշխել են Արցախի Խաչեն գավառում։
Հասան-Ջալալ | ||
Ջալալ Ա-ի պատկերի վերակազմություն՝ Գանձասարի խորաքանդակի հիման վրա (1238), որի արձանագրության մեջ նա կոչվում է «բնակաւոր ինքնակալ բարձր \և մեծ Արցախական աշխարհի»[1] | ||
| ||
---|---|---|
Նախորդող | Վախթանգ Բ Տանգիկ | |
Հաջորդող | Աթաբեկ-Իվանե | |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Վախճանի օր | 1261 | |
Վախճանի վայր | Ղազվին, Իրան | |
Դինաստիա | Հասան-Ջալալյաններ | |
Հայր | Վախթանգ Տանգիկ | |
Մայր | Խորիշահ | |
Զավակներ | Մինախաթուն և Իվանե-Աթաբակ Ա |
Հասան-Ջալալը Խաչենի իշխանական տոհմի շառավիղն էր, որը իշխել է Արցախում դեռևս 9-րդ դարից և համարվում է Առանշահիկների թագավորական տոհմի շարունակությունը։ Հասան-Ջալալի կենակիցն էր Սյունիքի իշխանադուստր Մամքանը։ Նրանց երեք դուստրերն էին. Մամախաթունը, Մինախաթունը և Ռուզուդանը, իսկ միակ զավակն էր Աթաբակ-Իվանեն, որը և գահաժառանգն էր (հաջորդել է հորը 1261 թ.-ին)։ Մոր կողմից Արցախի թագավորը ազգակից էր Զաքարյաններին, Զաքարե և Իվանե եղբայրների քեռորդին էր։