Հասթինգսի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Հասթինգսի ճակատամարտ (անգլ.՝ Battle of Hastings,1066 թվականի հոկտեմբերի 14), ճակատամարտ թագավոր Հարոլդ Գոդվինսոնի անգլոսաքսոնական բանակի և նորմանական դուքս Վիլհելմի զորքերի միջև։ Ճակատամարտը տևել է ավելի քան տաս ժամ, ինչը բավականին հազվադեպ երևույթ էր Միջնադարում։ Հարոլդ արքայի բանակը լիակատար պարտություն է կրել. մարտի դաշտում զոհվել են մի քանի հազար անգլիացի ընտիր զինվորներ, սպանվել է ինքը՝ թագավորը, նրա երկու եղբայրները։
Արագ փաստեր Հասթինգսի ճակատամարտ, Թվական ...
Թվական | 1066 թվական, հոկտեմբեր 14 |
---|---|
Մասն է | Անգլիայի նվաճումը նորմանների կողմից |
Վայր | Հասթինգս, (Անգլիա) |
Արդյունք | Նորմանդացիների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Նորմանդիայի թագավորություն | Անգլիայի Անգլո-սաքսոնական թագավորություն |
Հրամանատարներ | |
Վիլհելմ I Նվաճող | Հարոլդ Գոդվինսոն † |
Կողմերի ուժեր | |
7000—8000 | 7000—8000 |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | մի քանի հազար |
Ընդհանուր կորուստներ |
Փակել
Հասթինգսի ճակատամարտը որոշիչ իրադարձություն դարձավ նորմանների կողմից Անգլիայի նվաճման մեջ, քանի որ անգլոսաքսոնական արիստոկրատիայի շարքերում նորմանների դեմ դիմադրություն կազմակերպող առաջնորդ չմնաց։ Վիլհելմը դարձավ նոր անգլիական թագավոր, իսկ Անգլիան վերածվեց ուժեղ իշխանակենտրոն ֆեոդալական միապետության։