Սանդ
սնունդը, հատիկը ծեծելով մարելու հարմարանք / From Wikipedia, the free encyclopedia
Սանդ կամ հավանգ, ձավար ծեծելու (հացահատիկը թեփազերծելու), անցյալում նաև աղ ու որոշ ներկատու ծառերի փայտ մանրելու գործիք։ Այն կլոր փոսով քար է (հիմնականում՝ որձաքար)՝ վարսանդով (քարե կամ փայտե թակիչ)։ Լինում են փոքր (հավանգ) և մեծ՝ 5-6 կգ տարողությամբ։ Դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանից բազմաթիվ հղկված սանդեր են հայտնաբերվել Հայաստանի շատ հնավայրերից (Շենգավիթ, Կղզյակ բլուր, Մաշտոցի բլուր, Գառնի և այլն)։ Սանդերը դրվել են բակերում, բաց սրահներում, շատ դեպքերում՝ ջրաղացների մոտ՝ համայնական օգտագործման համար։ Սանդը լայնորեն կիրառվում էր մինչև 1950-ական թվականները։ Այժմ, կապված ձավարի գործարանային արտադրության հետ, այն գործածվում է հազվադեպ։
Արագ փաստեր Սանդ, Տեսակ ...
Տեսակ | զույգ և product category? |
---|---|
Ենթատեսակ | laboratory equipment?, kitchen utensil?, grinding tool?, Քարի ջարդիչներ, hand tool? և խոհանոցային պարագա[1] |
Հիմնական | խեցեգործություն և մետաղ |
Mortars and pestles Վիքիպահեստում |
Փակել