Հարավսլավիան Եվրատեսիլ երգի մրցույթում
From Wikipedia, the free encyclopedia
Հարավսլավիան Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցել է 27 անգամ՝ առաջին անգամ մասնակցելով 1961 թվականին, և, բացառությամբ 1977-1980 թվականների և 1985 թվվականի, ամեն տարի մասնակցել է մինչև 1992 թվականին, երբ վերջին անգամ ելույթ ունեցավ եվրատեսիլյան բեմից։ Հարավսլավիան հաղթեց 1989 թվականին և հյուրընկալեց մրցույթը 1990 թվականին։
Հարավսլավիան Եվրատեսիլ երգի մրցույթում | |
---|---|
Հեռուստաալիք | Jugoslavenska radiotelevizija (JRT) |
Նախընտրական փուլ | Jugovizija (Յուգովիժիա) |
Ելույթներ | |
Մասնակցումներ | 27 |
Առաջին ելույթ | 1961 թվական |
Լավագույն արդյունք | 1-ին հորիզոնական՝ 1989 թվական |
Վատագույն արդյունք | Վերջին՝ 1964 թվական |
Հղումներ | |
Հարավսլավիայի էջը Eurovision.tv կայքում |
Լիլյանա Պետրովիչը Հարավսլավիայի առաջին մասնակիցն էր մրցույթում 1961 թվականին և զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը։ 1962 թվականին Լոլա Նովակովիչը, զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը, առաջին անգամ իր երկրին մտցրեց լավագույն հնգյակի մեջ։ Սա կմնա Հարավսլավիայի լավագույն հնգյակի միակ արդյունքը մինչև 1983 թվականը, երբ Դանիելը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը «Džuli» երգով։ Նովի Ֆոսիլին 1987 թվականին նույնպես զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը «Ja sam za ples» երգով։ 1989 թվականին երկիրը նվաճեց իր միակ հաղթանակը մրցույթում, երբ Riva խումբը հաղթեց «Rock Me» երգով։