Հարթություն
From Wikipedia, the free encyclopedia
Հարթություն, երկրաչափության հիմնական հասկացություններից, որի անուղղակի սահմանումը սովորաբար տրվում է երկրաչափության աքսիոմների օգնությամբ։ Այդպիսի աքսիոմներից են.
- Հարթության հետ երկու ընդհանուր կետ ունեցող յուրաքանչյուր ուղիղ գիծ գտնվում է այդ հարթությունում
- Մեկ ուղղի չպատկանող երեք կետով անցնում է մեկ և միայն մեկ հարթություն
- Եթե երկու տարբեր հարթություններ ունեն ընդհանուր կետ, ապա նրանց հատումն ուղիղ գիծ է
Նիկոլայ Լոբաչևսկին, շարժումն ու հեռավորությունն ընդունելով որպես հիմնական հասկացություններ, հարթությունը սահմանել է որպես տրված երկու կետից հավասարահեռ կետերի բազմություն։
Դեկարտյան ուղղանկյուն կոորդինատային համակարգում հարթությունը որոշվում է առաջին աստիճանի հավասարումով՝ , ընդ որում վեկտորն ուղղահայաց է հարթությանը։