From Wikipedia, the free encyclopedia
Հեզաբել (մ.թ.ա. մոտ 890 - մոտ 842), Իսրայելի Աքաաբ թագավորի կինը, կրակապաշտության մոլի հետևորդ և տարածող։ Եղիա մարգարեի ոխերիմ հալածողն էր։ Հեզաբելի անօրենությունները առաջացրել են ժողովրդի և բանակի դժգոհությունը, որը ապստամբել է նրա և նրա ամուսնու դեմ Հեույի գլխավորությամբ։ Հեույի հրամանով Հեզաբելը իր ներքինիների կողմից դուրս է նետվում պատուհանից։ Ահա ինչպես է նկարագրվում Հեզաբելի մահը Հին Կտակարանի 4 Թագավորաց գրքում (9։30-37). Յէուն եկաւ Յեզրայէլ։ Յեզաբէլն այդ լսելով՝ իր աչքերին ծարիր քսեց, իր գլուխը զարդարեց ու նայեց պատուհանից դուրս։ Երբ Յէուն քաղաք էր մտնում, նա ասաց. «Մի՞թէ տիրասպան Զամբրին խաղաղութեամբ է գալիս»։ Յէուն իր գլուխը բարձրացնելով դէպի պատուհանը՝ ասաց. «Ո՞վ ես դու, իջի՛ր ինձ մօտ»։ Երկու ներքինիներ կռացան ու ցած նայեցին, եւ Յէուն ասաց նրանց. «Ցա՛ծ գցեցէք սրան»։ Ցած նետեցին այդ կնոջը. նրա արիւնը պատերի ու ձիերի վրայ ցայտեց, եւ ձիերը ոտքի կոխան արեցին նրան։ Յէուն մտաւ ներս եւ ուտելուց ու խմելուց յետոյ ասաց. «Վերցրէ՛ք այդ անիծեալին ու թաղեցէ՛ք նրան, քանզի թագաւորի դուստր է»։ Գնացին նրան թաղելու, սակայն նրանից ոչինչ չգտան, բացի գանգից, ոտքերից ու ձեռքերից, եւ վերադառնալով՝ այդ մասին յայտնեցին Յէուին։ Նա ասաց. «Իրականացաւ Տիրոջ այն խօսքը, որ ասուել էր Եղիա Թեզբացու բերանով, թէ՝ «Յեզրայէլի կալուածքում շներն ուտելու են Յեզաբէլի մարմինը, Յեզաբէլի դիակը այդ կալուածքի հողի երեսին լինելու է իբրեւ աղբ, այնպէս որ ոչ ոք չկարողանայ ասել, թէ՝ ՛՛Սա է Յեզաբէլը՛՛»։[1]
Հեզաբել | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. մոտ 890 |
Ծննդավայր | Փյունիկիա (հավանաբար Տյուրոս) |
Մահացել է | մ.թ.ա. մոտ 842 |
Մահվան վայր | Հեզրայել՝ Իսրայել-Հյուսիսային թագավորություն |
Քաղաքացիություն | Փյունիկիա |
Ազգություն | հավանաբար փյունիկեցի |
Կրոն | հեթանոսություն (Բահաղի պաշտամունք) |
Մասնագիտություն | թագուհի |
Ամուսին | Իսրայելի արքա Աքաաբ |
Ծնողներ | հայրը Սիդոնի և Տյուրոսի թագավոր Եթբաաղ( ԻտոբաալI ) |
Զբաղեցրած պաշտոններ | Կոնսորտ թագուհի |
Հարազատներ | Բաալեզոր II (եղբայրը) |
Երեխաներ | Ոքոզիա, Հովրամ (որդիներ) |
Jezebel Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.