Հեղինե Չքնաղ
From Wikipedia, the free encyclopedia
Հեղինե[9] (հուն․՝ Ἑλένη, Ἑλένα), ըստ հունական դիցաբանության[10]՝ Զևսի և Լեդայի դուստրը[11] (ըստ Եվրիպիդեսի, երրորդ աղջիկը[12]), Մենելայոսի կինը։ Հռչակված էր իր գեղեցկությամբ և կրում էր «Չքնաղ» մականունը։ Պարիսի կողմից նրա առևանգումը պատճառ է հանդիսացել Տրոյական պատերազմի բռնկման համար։
Արագ փաստեր Հեղինե Չքնաղ, Տեսակ ...
Հեղինե Չքնաղ | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար և legendary progenitor? |
Դիցաբանություն | Հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Հայր | Զևս[1][2] |
Մայր | Լեդա[1][2] |
Քույր/Եղբայր | Կաստոր, Պոլիդևքոս և Կլիթեմնեստրա |
Ամուսին | Թեսևս, Մենելայոս[1][3], Պարիս, Դեիֆոբուս[4] և Աքիլլես |
Կողակից | Պարիս[5], Աքիլլես, Enarephoros?, Idas?, Lynceus?, Corythus? և Theoclymenus? |
Զավակներ | Իֆիգենիա, Հերմիոնա[6][7], Pleisthenes?, Morraphius?, Aethiolas?[8], Corythus?, Thronius?, Nicostratus?, Իդեուս, Bunicus?, Aganus?, Helena? և Euphorion? |
Helen Վիքիպահեստում |
Փակել
Իր վերերկրային գեղեցկությամբ պայմանավորված՝ սկզբնական շրջանում անտիկ հունական առասպելներում հիշատակվել է իբրև աստվածուհի, իսկ արդեն Հոմերոսի պոեմներում նա ներկայանում է որպես մահկանացու կին[13]։