Հերաթ
From Wikipedia, the free encyclopedia
Հերաթ (պարս.՝ هرات), քաղաք Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում, Հերաթ նահանգի վարչական կենտրոնը։ Մոտ 109 հազար բնակիչ (1973)։ Ավտոճանապարհների հանգույց է, ունի օդանավակայան։ Արևմտյան Աֆղանստանի տնտեսական կենտրոնն է։ Կան բամբակազտիչ, տեքստիլ, սննդի արդյունաբերության ոչ մեծ ձեռնարկություններ։ Զարգացած է տնայնագործական արտադրությունը (բրդե և մետաքսե կտորներ, գորգեր, կարպետներ), կարակուլի մորթու, հացահատիկի, մրգերի և գյուղատնտեսական այլ արտադրանքի առևտուրը։ Հերաթի հիմնադրումը վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն։ Հերաթում պահպանված ճարտարապետական հուշարձաններից են՝ միջնաբերդը (XV դար), մզկիթը (1201-XIV դար, վերականգնվել է 1498-1500 թվականներին՝ երկրաշարժից հետո, վերակառուցվել է 1936-1944 թվականներին), Մուսսալա անսամբլի Գաուհարշադ դամբարանը և մինարեթները (Հերաթից հյուսիս-արևմուտք), Աբդուլլա Անսարի դամբարանը (բոլորն էլ 15-րդ դար, ճարտարապետ Կավամադդին Շիրագի)։ Հերաթը միջնադարյան մանրանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի նշանավոր կենտրոն էր։
Քաղաք | ||
---|---|---|
Հերաթ | ||
هرات | ||
Երկիր | Աֆղանստան | |
Մակերես | 143 կմ² | |
ԲԾՄ | 920±1 մետր | |
Բնակչություն | ▲556 205 մարդ (հունվարի 1, 2020) | |
Հեռախոսային կոդ | 40 | |
| ||