Հին Թբիլիսի
From Wikipedia, the free encyclopedia
Հին Թբիլիսի (վրաց.՝ ძველი თბილისი՝ Ձվելի Թբիլիսի), վարչական շրջան, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի պատմական կենտրոնը։ Գտնվում է քաղաքի հարավարևելյան հատվածում։ Տարբեր աղբյուրներում շրջանի սահմանները նշվում են տարբեր կերպ՝ Թիֆլիսի տարածքը 12-րդ դարում, քաղաքի տարածքը հին պարսպի սահմաններում, Կուրից մինչև Սոլոլակի հյուսիսում գտնվող Պուշկին-Բարաթաշվիլի փողոցների երկայնքով ձգվող տարածքը, ներառյալ գորշ բաղնիքները (Աբանոթուբանի) և հարավում տեղակայված Հարպուխին, քաղաքի տարածքը մինչև Ռուսաստանին Վրաստանի միացումը (1801)։
Փողոցներն այս շրջանում կոր են, նեղ, շենքեը պատպանել են միջնադարյան կառուցապատման հատկանիշները։
Հին Թբիլիսիում կենտրոնացած են նույնիսկ 5-րդ դարին թվագրվող ճարտարապետական հուշարձաններ, սակայն այս հատվածում գերակշռում է 19-րդ դարի կառուցապատումը։ Շրջանի տարածքում կարելի է տեսնել Նարիղալա միջնաբերդի ավերակները․ ամրոցը կառուցվել է 16-17-րդ դարերում ստորին ամրոցի պատերի մնացորդներից, Անչիսխաթի եկեղեցին (6-րդ դար), Մետեխի վանքը (ենթադրաբար 5-րդ դար), Սիոնի մայր տաճարը (6-րդ դար) և Ռոստոմ արքայի բաղնիքները (17-րդ դար)։ Ճարտարապետական հուշարձաններից որոշները ներառված են Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի պատհապանության ցանկում։