Հինդուիստական սրբապատկերագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Հինդուիստական սրբապատկերագրություն, հինդուիզմի ձևավորման հազարամյակների ընթացքում ընդունված տարբեր սրբապատկերային խորհրդանշաններ, որոնց վերագրվել է հոգևոր նշանակություն և որոնք հիմնված են հինդուիզմի սրբազան տեքստերի ու հինդուիստական մշակութային ավանդույթների վրա։ Այս խորհրդանիշների նշանակության մեկնաբանությունը տարբեր է`կախված աշխարհագրական շրջանից, պատմական ժամանակաշրջանից և կրոնական ավանդույթից, որին հետևում են հինդուսները։ Ժամանակի ընթացքում որոշ խորհրդանիշներ (օրինակ՝ սվաստիկան) գտել են կիրառություն հինդուիզմից դուրս, իսկ մյուսները (օրինակ՝ ձայնի ուժի մանտրան) ճանաչվել են որպես միմիայն հինդուիստական։ Հինդու պատկերապատման մյուս կարևոր կողմերն են մուրտիսն ու մուդրան։
Հինդուիստական սրբապատկերագրության որոշ խորհրդանիշներ (կենդանիներ, բուսական աշխարհ, գործիքներ, զենք կամ նույնիսկ գույներ) կապված են դևերից որևէ մեկի հետ կամ հակառակը։ Որոշ դեպքերում, աստվածություններն իրենք են անձնավորում բնական ուժերին, օրինակ՝ Ագնի աստվածությունն անձնավորում է կրակը, Վայուն՝ քամուն, Սուրյան՝ արևին իսկ Պրիտհիվին՝ երկիրը։ Այլ դեպքերում, որոշակի ասոցիացիաներ կապված են որոշ հինդու դիցաբանական որոշակի դրվագների հետ։ Սիմվոլիզմը հաճախ աստվածությունները կապում է բնական կամ մարդկային հատկանիշների կամ մասնագիտության հետ։
Հինդու սիմվոլիզմի իմացությունն առանցքային դեր ունի ինչպես հինդու գրականության մեջ, այնպես էլ ժամանակակից և հին հնդկական հեղինակների (ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ) աշխատություններում այլաբանական հիշատակումները հասկանալու համար։