Հիպոկրատ
From Wikipedia, the free encyclopedia
Հիպոկրատը[1] կամ Հիպոկրատեսը (հունարեն՝ Ιπποκράτης, Hippokrates) (մոտ մ. թ. ա. 460, Կոս (կղզի), Կոս, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան - մոտ մ. թ. ա. 370, Լարիսա, Հունաստան), անտիկ հույն բժիշկ, փիլիսոփա, անտիկ բժշկության ռեֆորմատոր, համարվում է բժշկության հայրը։ Նա բժշկությունն ազատել է քրմական ազդեցությունից և որոշել նրա ինքնուրույն զարգացման ուղին։ Նա հիվանդությունը դիտել է որպես զարգացող երևույթ և ժխտել է նրա գերբնականությունը։ Նրա նշանաբանն է՝ բուժել մարմինն ամբողջությամբ, ոչ թե՝ մասամբ։ Հիպոկրատի երդումը տարածված է ողջ աշխարհում, և արտասանվում է աշխարհի գրեթե բոլոր բժշկական համալսարանների ավարտական հանդեսներում։
Արագ փաստեր Հիպոկրատ հին հունարեն՝ Ἱπποκράτης, Ծնվել է ...
Հիպոկրատ հին հունարեն՝ Ἱπποκράτης | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 460 |
Ծննդավայր | Կոս (կղզի), Կոս, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան |
Մահացել է | մոտ մ. թ. ա. 370 |
Մահվան վայր | Լարիսա, Հունաստան |
Մասնագիտություն | բժիշկ և փիլիսոփա |
Երեխաներ | Thessalus? |
Hippocrates Վիքիպահեստում |
Փակել