Հոմեոստազ
From Wikipedia, the free encyclopedia
Հոմեոստազ (հին հունարեն՝ ὁμοιος՝ «նմանություն, միատեսակություն» և հին հունարեն՝ στάσις՝ «կանգնած, անշարժ» բառերից), ֆիզիոլոգիայում՝ մարդու, կենդանիների և բուսական օրգանիզմների հիմնական ֆիզիոլոգիական ֆունկցիաների կայունության, ներքին միջավայրի բաղադրության ու հատկությունների հարաբերական հաստատունության պահպանում։ Հոմեոստազը բաց համակարգերի հատկությունն է՝ կարգավորել իրեն ներքին միջավայրն այնպես, որպեսզի պահպանվի հաստատունությունը բազմաթիվ շտկող ազդեցությունների միջոցով, որոնք ուղղորդված են ռեգուլյար մեխանիզմներով։
Բոլոր կենդանի էակները, ինչպես բազմաբջիջները, այնպես էլ միաբջիջները, ունակ են պահպանել հոմեոստազը։ Բջջային մակարդակում, օրինակ, պահպանվում է ներքին միջավայրի (pH) մշտական թթվայնությունը։ Տաքարյուն կենդանիների օրգանիզմի մակարդակում պահպանվում է մարմնի հաստատուն ջերմաստիճան։ Էկոհամակարգ տերմինին համապատասխան, հոմեոստազի տակ հասկանում են, մասնավորապես, Երկրի վրա մթնոլորտային ածխածնի երկօքսիդի հաստատուն կոնցենտրացիայի պահպանելը բույսերի կողմից։ Հոմեոստազը ինքնակարգավորում է բաց համակարգի ունակությունը՝ պահպանելով իր ներքին վիճակները կոդավորված ռեակցիաներ միջոցով, որոնք ուղղված են դինամիկական հավասարակշռության պահպանմանը։ Համակարգի ձգտումը վերականգնել կորցրած հավասարակշռությունը, հաղթահարել արտաքին միջավայրի դինամիկությունը։
Հոմեոստազ տերմինը առավել հաճախ օգտագործվում է կենսաբանության մեջ։ Բազմաբջիջ օրգանիզմներին գոյության համար անհրաժեշտ է պահպանել ներքին միջավայրի հաստատունությունը։ Շատ էկոլոգներ համոզված են, որ այդ սկզբունքը կիրառելի է նաև արտաքին վիջավայրի նկատմամբ։ Եթե համակարգն ընդունակ չէ վերականգնելու իր հավասարակշռությունը, ապա այն կարող է դադարել գործառույթներ անելուց։ Կոմպլեքս համակարգերը, օրինակ, մարդու օրգանիզմը, պետք է հոմեոստազով օժտված լինեն, որպեսզի պահպանեն կայունությունը և գոյություն ունենան։ Այդ համակարգերը ոչ միայն պետք է ձգտեն ապրել, այլև՝ ադապտացվել միջավայրի փոփոխություններին ու զարգանալ։