Հուլիսյան ճգնաժամ
From Wikipedia, the free encyclopedia
Հուլիսյան ճգնաժամ (1914), եվրոպական խոշոր տերությունների դիվանագիտական բախում 1914 թվականի ամռանը, որը հանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմին։
Ֆրանս-պրուսական պատերազմ | 1870–1871 |
---|---|
Բեռլինի վեհաժողով | 1878 |
Երկակի դաշինք | 1879 |
Եռյակ դաշինք | 1882 |
Ֆրանս-ռուսական դաշինք | 1894 |
Անգլո-գերմանական ռազմածովային սպառազինությունների մրցավազք | 1898–1912 |
Անգլո-ֆրանսիական համաձայնագիր | 1904 |
Ռուս-ճապոնական պատերազմ | 1904–1905 |
Տանջիրյան ճգնաժամ | 1905–1906 |
Խոզի պատերազմ | 1906–1908 |
Անգլո-ռուսական համաձայնագիր | 1907 |
Բոսնիական ճգնաժամ | 1908–1909 |
Ագադիրյան ճգնաժամ | 1911 |
Իտալա-թուրքական պատերազմ | 1911–1912 |
Բալկանյան պատերազմներ | 1912–1913 |
Սարաևոյի սպանություն | 1914 |
Հուլիսյան ճգնաժամ | 1914 |
|
1914 թվականի հունիսի 28-ին «Երիտասարդ Բոսնիա» ազգայնական խմբավորման անդամ Գավրիլո Պրինցիպը հրացանահարեց ավստրիացի Էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդին, ով հանդիսանում է ավստրո-հունգարական գահի ժառանգորդը ու նրա կնոջը, ովքեր այց էին կատարել Բոսնիա, որը միացած էր Ավստրո-Հունգարիային 1908 թվականին Բոսնիական ճգնաժամի արդյունքում։ Ավստրո-Հունգարիայի կառավարությունը Սերբիային վերջնագիր ներկայացրեց, պահանջելով պատժել մեղավորներին ու թույլատրել իր ներկայացուցիչներին հետաքննությանը։ Ավստրո-Հունգարիայի դիվանագիտական նպատակը կայանում էր Սերբիայի թուլացումը ինչպես այլընտրանքային ուժի Բալկաններում (ավելի կոնկրետ Բոսնիայում, որտեղ սերբերը կազմում էին էթնիկ մեծամասնություն) և հաբսբուրգյան կայսրության՝ Կրայնեի հարավային մարզերում։ Ենթադրվում էր, որ Ավստրո-Հունգարիան կհասնի իր նպատակին դիվանագիտության կամ վերջնագրի մերժման դեպքում տեղական պատերազմների միջոցով[1]։