հայ հրատարակիչ From Wikipedia, the free encyclopedia
Հրաչ (Հայկ Թիրաքյան) (1871, Տրապիզոն - 1915, Մեծ Եղեռնի զոհ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։
Հրաչ (Թիրաքյան Հայկ) Թերզյան Հակոբ Հարությունի | |
---|---|
Ծնվել է | 1871 |
Ծննդավայր | Տրապիզոն |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնյա |
Մասնագիտություն | հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ |
Աշխատավայր | Ազատամարտ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայ Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | ՀՅԴ |
Haig Tiriakian Վիքիպահեստում |
Սովորել է (մինչև 1895-ը) Նանսիի (Ֆրանսիա) երկրագործական վարժարանում։ Կարևոր դեր է ունեցել Բանկ Օտոմանի գրավման գործողության մեջ։ Կուսակցության կազմակերպման գործերով եղել է Կիպրոսում, Բալկաններում, Ռուսաստանում, Եգիպտոսում։ 1901-ին անցել է Զմյուռնիա, ուր թուրքական իշխանություններն ահաբեկչության մեղադրանքով ձերբակալել են նրան։ Ազատ է արձակվել 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո։ Վերադառնալով Կ. Պոլիս՝ ստանձնել է «Ազատամարտ» թերթի վարչական պատասխանատվությունը։
Հայկ Թիրաքյանը Հայոց ցեղասպանության ժամանակ Հայ մտավորականների տեղահանության ընթացքում ձերբակալվում է և տարվում Կենտրոնական Անատոլիայի Անկարա նահանգի Այաս շրջան[1]։ Իմանալով, որ մեկ ուրիշ Հայկ Թերեքյան է ձերբակալվել Այասում, պահանջում է ազատ աձակել իր անվանակցին և իրեն Çankırı-ին Այաս տեղափոխել, որտեղ նրան խոշտանգում են ու սպանում Անկարայի մոտակայքում[1][2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.