Ձգտում
From Wikipedia, the free encyclopedia
Ձգտում, անձի գործունեության դրդապատճառ, որի կառուցվածքի մեջ մտնում են հստակորեն գիտակցվող նպատակը և նրա ձեռք բերմանը ուղղված կամային ջանքերը։
Ձգտումը կարող է առաջ գալ որպես կարճատև գործընթաց (մարդկանց շատ ձգտումներ զարգացման այդ աստիճանից առաջ չեն գնում և արագորեն մոռացվում են), բայց կարող է դառնալ նաև կայուն դրդապատճառ և անձի կառուցվածքի մշտական բաղադրիչ, նրա բնավորության գիծ։