Մադրիդ
From Wikipedia, the free encyclopedia
Մադրիդ (իսպ.՝ Madrid; Իսպաներեն: [maˈðɾið]), Իսպանիայի մայրաքաղաքը և երկրի ամենամեծ քաղաքը։ Քաղաքի բնակչությունը մոտ 3.3 միլիոն է[4], իսկ արվարձաններով հանդերձ՝ մոտ 6.271 միլիոն[5]։ Այն Եվրոպայի երրորդ խոշորագույն քաղաքն է Լոնդոնից և Բեռլինից հետո և իր արվարձաններով նույնպես երրորդն է Եվրոպայում Լոնդոնից և Փարիզից հետո[6][7][8][9]։ Քաղաքի մակերեսն 604.3 կմ² է[10]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մադրիդ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մադրիդ | |||||
Villa de Madrid | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ինքնավար համայնք | ՄադրիդՄադրիդ | ||||
Պրովինցիա | Մադրիդ | ||||
Արեա-Մետրոպոլիտանա | Մեծ Մադրիդ | ||||
Ներքին բաժանում | Արգանսուելա, Սենտրո, Չամբերի, Ռետիրո, Լատինա, Կարաբանչել, Ուսերա, Վիլավարդե, Վիլյա դե Վալյեսաս, Պուենտե դե Վալյեսաս, Մորատալաս, Վիկալվարո, Castellana?, Մոնկլոա Արավակա, Ֆուենկանալ - Էլ Պարդո, Սյուդադ Լինեալ և Հորտալեզա | ||||
Քաղաքապետ | Մանուելա Կարմենա | ||||
Հիմնադրված է | 9-րդ դար[1] թ. | ||||
Առաջին հիշատակում | 9-րդ դար | ||||
Մակերես | 607 կմ² | ||||
ԲԾՄ | 667 մ | ||||
Կլիմայի տեսակ | Մայրցամաքային | ||||
Պաշտոնական լեզու | Իսպաներեն | ||||
Բնակչություն | 3․273․049 մարդ (2010) | ||||
Խտություն | 5 403 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 6 458 684 | ||||
Ազգային կազմ | Իսպանացիներ, պորտուգալացիներ, հայեր և այլ ազգեր | ||||
Կրոնական կազմ | Կաթոլիկ եկեղեցի, ՀԱԵ | ||||
Տեղաբնականուն | Մադրիդցի | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +34 91 | ||||
Փոստային դասիչ | 28001–28080 | ||||
Ավտոմոբիլային կոդ | M | ||||
Պաշտոնական կայք | munimadrid.es (իսպ.) | ||||
Կարգախոս | «Fui sobre agua edificada, mis muros de fuego son. Esta es mi insignia y blasón» ("Ջրի վրա եմ ես հիմնվել, իմ պատերը կրակից են։ Սա է իմ նշանը և զինանշանը:")[2][3] | ||||
| |||||
Մադրիդի քաղաքային ագլոմերացիան ունի երրորդ խոշորագույն ՀՆԱ-ն[11] Եվրամիությունում և նրա կրթական համակարգը, ժամանցային վայրերը, շրջակա միջավայրը, ԶԼՄ-ները, նորաձևությունը, գիտությունն ու արվեստը միասին վերցված դարձնում են Մադրիդն աշխարհի ամենահետաքրքիր քաղաքներից մեկը[12][13]։ Չնայած ֆինանսական ճգնաժամին, բարձր կենսամակարդակը և շուկայի մեծությունը Մադրիդին դարձնում են տարածաշրջանի ֆինանսական կենտրոններից մեկը։ Այստեղ կան գրեթե բոլոր խոշորագույն ընկերությունների գրասենյակները։ Մադրիդն ամենատուրիստական քաղաքն է Իսպանիայում, չորրորդը՝ Եվրոպայում[14]։ Մադրիդը նաև 12-րդ ամենականաչ քաղաքն է աշխարհում 2010 թվականի դրությամբ[15]։ Մադրիդը 2020 օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու քաղաքներից էր[16]։ Մադրիդը կեցության համար աշխարհի լավագույն քաղաքների մեջ 17-րդն է, համաձայն 2014 թվականի Մոնոկլ ամսագրի հրատարակման[17][18]։
Քաղաքը գտնվում է Մանզանարես գետի ափին՝ երկրի կենտրոնում։ Այն ներառվում է Մադրիդի համայնքի կազմի մեջ (որն էլ իր հերթին բացի Մադրիդ քաղաքից՝ ներառում է նաև արվարձանները և շրջակա գյուղերը), որը սահմանակցում է Կաստիլիա և Լեոն ու Կաստիլե Լա-Մանչա համայնքների հետ։
Որպես Իսպանիայի մայրաքաղաք՝ այն նաև կառավարության և միապետ Ֆելիպե VI-ի նստավայրն է։ Մադրիդը նաև Իսպանիայի քաղաքական կենտրոնն է[19]։ Քաղաքի ներկայիս քաղաքապետն է Մանուելա Կարմենան՝ Ժողովրդական կուսակցությունից։
Մադրիդում ժամանակակից ենթակառուցվածքի ձևավորման հետ մեկտեղ նաև աշխատում են պահպանել նրա պատմական տեսքը հնամենի փողոցներով և շինություններով։ Դրա ապացույցներն են Մադրիդի թագավորական պալատը, Տեատրո Ռեալը (թագավորական թատրոնը) իր 1850 թվականին վերանորոգված Օպերայի տան հետ։ Բուեն Ռետիրո այգին հիմնադրված 1631 թվականին, 19-րդ դարի ազգային գրադարանը, որտեղ պահպանվում են Իսպանական պատմական գործեր, ինչպես նաև Ազգային հնագիտական թանգարանը և Արվեստի ոսկե եռանկյունին, տեղակայված Պասեո դել Պրադո փողոցում, որը կազմված է երեք թանգարաններից։