Մարմնի զանգվածի ինդեքս
From Wikipedia, the free encyclopedia
Մարմնի զանգվածի ինդեքս (անգլ.՝ body mass index (BMI), ՄԶԻ), մեծություն, որը թույլ է տալիս գնահատել, թե որքանով է համապատասխանում մարդու զանգվածը իր հասակին և անուղղակիորեն թույլ է տալիս դատել մարդու քաշի անբավարար, նորմալ կամ ավելորդ լինելու մասին։
Արագ փաստեր Մարմնի զանգվածի ինդեքս, Տեսակ ...
Մարմնի զանգվածի ինդեքս | |
---|---|
Տեսակ | կլինիկական նշան և biomedical measurand type? |
Ենթադաս | ֆիզիկական մեծություն և անտրոպոմետրիկ ինդեքս |
MeSH | E01.370.600.115.100.125, E05.041.124.125, G07.100.100.125 և N06.850.505.200.100.175 |
Body mass index Վիքիպահեստում |
Փակել
Մարմնի զանգվածի ինդեքսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով․ ,
որտեղ
- m — մարմնի զանգվածն է կիլոգրամներով
- h — հասակը մետրերով,
և չափվում է կգ/մ²։
Օրինակ՝ մարդու զանգվածը = 77 կգ, հասակը = 170 սմ. Հետևաբար այս դեպքում մարմնի զանգվածի ինդեքսը հավասար է
- ՄԶԻ = 77 : (1,70 × 1,70) ≈ 26,64 կգ/մ²
ՄԶԻ հաշվիչը մշակվել է 1869 թվականին բելգիացի սոցիոլոգ և վիճակագիր Ադոլֆ Քեթլեի կողմից։