Մարոնիներ (ինքնանվանումը՝ մարունի), արևելյան-քրիստոնեական եկեղեցու հետևորդներ, որոնք կազմում են Լիբանանի արաբ ժողովրդի գլխավոր համայնքներից մեկը։ Անունն ըստ ավանդության առաջացել է Մար Մարոնից (IV-V դարեր)։ VII դարի վերջին Մարոնիները իրենց առաջին պատրիարքի՝ Յուհաննա Մարոնի գլխավորությամբ կենտրոնական Ասորիքից ապաստանել են Լիբանան լեռ (Ջիբբատ Բշարրիի շրջան), իրենց դավանանքը պարտադրել տեղաբնիկ հեթանոս լեռնականներին և քրիստոնյա բնակչությանը (հակոբիկյան ասորի, քաղկեդոնական հույն և այլն), կազմել ինքնուրույն համայնք։ 1182 թվականին Մարոնիները ճանաչել են Վատիկանի գերագահությունը՝ պահպանելով սեփական ծիսակատարությունը (ասորերեն, որին զուգընթաց, հետագայում նաև արաբերեն)։ Մարոնիների հոգևոր պետի՝ «Անտիոքի պատրիարքի» նստավայրը Բկերկեն է (Բեյրութից 15 կմ հյուսիսարևելյան)։ Մարոնիների մոտ խոսակցական արաբերենի (սիրիա-լիբանանյան բարբառ) տարածումն սկսվել է XVI դարում, երբ Լիբանանի հյուսիսի մարոնաբնակ շրջանները հետզհետե առնչվել են դրուզական (1770 թվականից համալիբանանյան) ամիրայության հետ։ XVII դարի վերջից Կիլիկիայից Լեռնալիբանան տեղափոխված բազմաթիվ հայեր աստիճանաբար միաձուլվել են Մարոնիների հետ։ Մարոնիների թիվը Լիբանանում 600 հազար Է (1971)։ Համաձայն 1943 թվականի «Ազգային ուխտի», Լիբանանի պրեզիդենտը, պառլամենտի անդամների մոտ 1/3-ը պետք է լինեն Մարոնիներ։
Մարոնիներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3,198,600[1] |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լիբանանյան արաբերեն Կիպրական արաբերեն Եբրայերեն (Իսրայելում) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարոնիական կաթոլիկ եկեղեցի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բարեկամական էթնիկ խմբեր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արամեացիներ Ասորիներ Հրեաներ Արաբներ |
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.