From Wikipedia, the free encyclopedia
Մարտագլխիկ (մարտական գլխիկ, մարտական մաս (ՄՄ) - խոցման միջոցների (հրթիռներ, ռումբեր կամ հրետանային արկեր) բաղադրիչի անվանումը, որը նախատեսված է թիրախը խոցելու համար։ Մարտագլխիկը՝ մարտական մասի խոսակցական անվանումն է։ Կառուցվածքային առումով այն բաղկացած է կորպուսից, լիցքից, պայթեցման մեխանիզմով պայթուցիչից, երբեմն ներառում է ուղղորդող սարքեր։ Որպես կանոն, այն տեղադրվում է խոցման միջոցի գլխամասում, որն էլ որոշում է նրա անվանումը։ Որպես լիցք կարող են օգտագործվել պայթուցիկ, միջուկային, հրկիզիչ, քիմիական լիցքեր և այլն։ Տարբերակում են մոնոբլոկ և տարանջատվող (բազմալիցք) մարտագլխիկներ։ Փոքր հեռահարության և տրամաչափի հրթիռների վրա օգտագործվում են մեկ լիցքավորմամբ մոնոբլոկ մարտագլխիկներ, որոնք առավել հաճախ չեն առանձնացվում հրթիռի կորպուսից։ Բալիստիկ և որոշ թևավոր հրթիռների մեծ մասում մոնոբլոկ մարտագլխիկները (մարտական մասերը) առանձնացվում են հրթիռից և ինքնուրույն ուղղվում են թիրախի վրա, ինչը դժվարացնում է դրանց հայտնաբերումն ու որսումը։ Որոշ հակասուզանավային և հականավային հրթիռների համար մարտագլխիկները հանդիսանում են ինքնաուղղորդող տորպեդ, որն արձակվում է թիրախի հատվածում հրթիռի ընկնելուց։ Նման սխեման հնարավորություն է տալիս տորպեդին հասցնել շատ ավելի մեծ հեռավորությունների վրա, քան տորպեդային խողովակից կրակելիս։ Մեծ տարածության վրա թիրախներ խոցելու մի շարք հրթիռներ հագեցված են կասետային մարտական մասերով։
Հարվածա-կինետիկ մարտագլխիկները պատկանում են այն մարտական մասերի դասին, որոնց հիմնական սկզբունքը հիմնված է թիրախին զինամթերքի անմիջական հարվածի վրա, որին հաջորդում է դրա ոչնչացումը։ Նախատեսված է պաշտպանված զրահապատ թիրախներ (զրահամեքենաներ, նավեր), արբանյակներ և բալիստիկ հրթիռների միջուկային մարտագլխիկներ ոչնչացնելու համար։ Նման մարտական մասերը լինում են.
Զրահահար մարտական մասը նախատեսված են զրահներով պաշտպանված թիրախները խոցելու համար։ Նման արկերում զրահի խոցումն ապահովվում է բացառապես արկի ամուր կորպուսի կամ միջուկի և դրա բարձր արագության շնորհիվ։ Կախված նախագծման առանձնահատկություններից՝ նման արկերը կարող են լինել տրամաչափային և ենթատրամաչափային (վերջինս՝ անջատվող կամ չանջատվող տակդիրով), սուր գլխով և բութ գլխով, բալիստիկ ծայրերով կամ առանց, առանց լիցքախցի և լիցքախցով՝ հրթիռի պոչային հատվածում գտնվող մարտագլխիկ, որն ապահովում է զրահատեխնիկայի լրացուցիչ գործողություն (որը կարող է լինել բեկորային, ֆուգասային, հրկիզող կամ գործոնների համակցությամբ)։ Լիցքախցային զրահահար մարտագլխիկներին կառուցվածքով չափազանց մոտ են թափանցող և հակաբետոնային մարտագլխիկները, որոնցում ամուր կորպուսը նախատեսված է խոչընդոտը ճեղքելու համար, իսկ հիմնական կործանարար ազդեցությունը բարձր փշրտող պայթուցիկ լիցքն է կորպուսի պոչային հատվածում։ Ենթատրամաչափային մարտագլխիկը չունի պայթուցիկ լիցք, դրա զրահահար ազդեցությունը պայմանավորված է դիմացկուն բարձր խտության արկի կինետիկ էներգիայով։ Սովորաբար օգտագործվում են վոլֆրամի և սպառված ուրանի միջուկները։
Զինամթերքի ներկայացուցիչներ՝
Մարտագլխիկը նախատեսված է գերարագ թիրախներ խոցելու համար, ինչպիսիք են բալիստիկ հրթիռները և արբանյակները։ Կառուցվածքային առումով այն կինետիկ որսիչ է` ինքնաուղղորդման համակարգով և կառավարման շարժիչներով։ Հիմնական խոցող գործոնը որսիչի բարձր կինետիկ էներգիան է ուղիղ հարվածով (հանդիպակած արագությունները մինչև 10 կմ/վ)։ Բացի ուղիղ հարվածող որսիչներից, կան հովանոցային տեսակի մարտագլխիկներ (ինչպես Patriot PAC-3 հրթիռի վրա)։ Գործողության սկզբունքը նման է կինետիկ որսմանը, սակայն մարտագլխիկը օգտագործվում է մի կետում ամրացված ամուր ձողերի տեսքով (ինչպես հովանոցի ճաղերը), որոնց հետ բախվում է թիրախը։
Զինամթերքի ներկայացուցիչներ՝
Հրկիզող մարտագլխիկները նախատեսված են թշնամու կենդանի ուժը, նրա սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, նյութական պաշարները ոչնչացնելու, ինչպես նաև մարտական գործողությունների տարածքներում լիցքի՝ հրկիզիչ խառնուրդի այրվելու միջոցով հրդեհ առաջացնելու համար։ Խոցող ազդեցությունը առաջացող ջերմային էներգիան և թունավոր այրման արտադրանքներն են։
Գոյություն ունեն հրկիզող խառնուրդների հետևյալ բաղադրություններ.
Բեկորային (անգլ.՝ fragmentation warhead) և բեկորաֆուգասային (անգլ.՝ blast fragmentation warhead) մարտագլխիկները նախատեսված են թիրախները խոցելու համար բեկորների արագ հոսքով, որը ձևավորվում է պայթուցիկ լիցքի պայթյունի ժամանակ։ Բեկորները կարող են լինել բնական և հատուկ տրոհման, ինչպես նաև կազմված լինել պատրաստի խոցող տարրերից։ Բեկորները շարժվում են մեծ արագությամբ (պատրաստի խոցող տարրերի օգտագործման դեպքում՝ մոտ 2 կմ/վ, օրինակ՝ Nike-Hercules մարտագլխիկի համար 2100 մ/վրկ)[2]։ Ինչպես ենթադրում է անվանումը, առաջին դեպքում, երբ լիցքի կեղևը պայթեցվում է, ձևավորվում են կամայական ձևի բեկորներ։ Երկրորդ դեպքում օգտագործվում են նախնական կտրվածքով (հատումներ) պատյաններ տվյալ ձևի բեկորներ ձևավորելու համար։ Առաջին և երկրորդ տարբերակները բնորոշ են արկերի և ռումբերի համար։ Պատրաստի խոցող տարրեր օգտագործելիս բեկորները պատրաստվում են նախօրոք (որպես կանոն՝ բարձր ամրություն ունեցող մետաղներից) և տեղադրվում են լիցքի մեջ։ Այս տեսակը, որպես կանոն, օգտագործվում է որպես հրթիռների մարտական մաս։ Բեկորաֆուգասային մարտական մասը միավորում է երկու խոցող ազդեցությունները՝ բեկորային և ֆուգասային։ Քանի որ բեկորային մասերում պայթյունի համար միշտ օգտագործվում են պայթունային նյութեր, ցանկացած բեկորային մարտագլխիկ ունի ֆուգասային ազդեցություն և կարող է համարվել բեկորաֆուգասային։ Չկա ընդհանուր ընդունված մեթոդաբանություն՝ բեկորային և բեկորաֆուգասային մարտագլխիկները բաժանելու համար։ Նույն մարտական մասերը տարբեր գրականության մեջ կարող են անվանվել և՛ բեկորային, և՛ բեկորաֆուգասային։ Որպես կանոն, դրանք բոլորը կոչվում են բեկորաֆուգասային մարտական մասեր։ Դրանք մարտական ստորաբաժանումների ամենատարածված տեսակներից են։ Կիրառվում են գրեթե բոլոր տեսակի թիրախների խոցման համար, բացառությամբ ստորջրյա, ստորգետնյա և ծանր զրահապատ թիրախների[3]։
Թերություններ։
Զինամթերքի ներկայացուցիչներ՝
Ձողային մարտագլխիկ (անգլ.՝ high explosive continuous rod) նախատեսված է թռչող սարքեր խոցելու համար։ Խոցող տարրը քառակուսի կամ կլոր հատումով ձողերն են։ Ձողերը կարող են միացված չլինել միմյանց կամ միացված (եռակցված) փոփոխակիորեն վերին կամ ստորին ծայրերով։ Պայթելիս նրանք ցրվում են հրթիռի կամ արկի թռիչքի ուղղությունից՝ ձողերը միացնելիս ձևավորելով համատարած օղակ, իսկ ձողերը միացված չլինելու դեպքում՝ ընդհատվող օղակ։ Ձողերը «կտրում են» թռչող սարքի թիթեղվածքը և ուժային լրակազմը՝ հանգեցնելով նրա կոնստրուկցիայի ոչնչացմանը։
Առավելությունները՝
Թերություններ՝
Զինամթերքի ներկայացուցիչներ՝
Ֆուգասային մարտագլխիկը բարակ պատերով պարկուճ է, որը ներսում պայթուցիկ նյութեր է պարունակում։ Խոցող ազդեցությունը պայմանավորված է ֆուգասային և փշրտող ազդեցությամբ՝ պայթուցիկ լիցքի գազերի կործանարար ուժով և հարվածային ալիքով, որն առաջանում է պայթյունի ժամանակ։ Որպես կանոն, դրանք օգտագործվում են հակառակորդի կենդանի ուժը և թույլ պաշտպանված թիրախները խոցելու համար։ Խոցման շառավիղը համեմատաբար փոքր է (223 կգ պայթուցիկ լիցք ունեցող FAB-500 ռումբի համար համատարած խոցման շառավիղը 40 մետր է)[4]։ Առավել հաճախ այս տեսակի մարտագլխիկները օգտագործվում են օդային ռումբերի մեջ։ Ֆուգասային մարտագլխիկը ջրի մեջ պայթելու դեպքում, առաջանում է հսկայական կործանարար ուժի հարվածային ալիք։ Ուստի մարտագլխիկի այս տեսակը դարձել է հիմնականը տորպեդների, ծովային ականների և խորքային ռումբերի մեջ։
Զինամթերքի նեկայացուցիչներ՝
(անգլ.՝ Shaped charge warhead: Մարտագլխիկ, որի հիմնական խոցող ազդեցությունը հիմնված է կումուլյատիվ էֆեկտի վրա։ Պայթյունի ժամանակ առաջանում է մետաղի շիթ, որը գերձայնային արագությամբ (մետաղի համար) ուղղվում է դեպի թիրախը։ Կիրառվում է զրահներով կամ բետոնով պաշտպանված թիրախները (տանկեր, կրակակետեր) ոչնչացնելու համար։ Կումուլյատիվ շիթը, անցնելով պատնեշի միջով, ներթափանցում է ներս իր բեկորներով, ինչպես նաև երեսպատման բեկորներով կամ կոտրված զրահի կտորներով, խոցում է անձնակազմը և չզրահապատ տարրերը՝ վառելիքամուղեր, բաքեր, զինամթերք։
Առավելություններ՝
Թերություններ՝
Զինամթերքի ներկայացուցիչներ՝
Միջուկային մարտագլխիկի տակ հասկացվում է միջուկային լիցքի կիրառմամբ մարտագլխիկ (հայտնի է նաև հատուկ մարտագլխիկ (հատուկ մարտական մաս) տերմինով)։ Ընդ որում, այս տերմինը իր մեջ ներառում է բոլոր տեսակի լիցքեր՝ միջուկային (ուրանի և պլուտոնիումի օգտագործմամբ), ջերմամիջուկային և դրանց ածանցյալները (նեյտրոն, ռենտգենյան լիցք)։ Միջուկային մարտագլխիկների հիմնական խոցող ազդեցություններն են հարվածային ալիքը, լուսային ճառագայթումը, թափանցող ճառագայթումը, էլեկտրամագնիսական իմպուլսը և ռադիոակտիվ աղտոտումը։ Նրանք ունեն ամենահզոր կործանարար ազդեցությունը և զանգվածային ոչնչացման զենք են համարվում։ Ամենամեծ թերությունը ռադիոակտիվ աղտոտվածությունն է։ Ուստի միջուկային զենքն այսօր դիտարկվում է միջուկային զսպման դոկտրինի շրջանակներում։
Դրանք կարող են օգտագործվել տարբեր տեսակի թիրախների դեմ, հետևաբար դրանք մշակվել են տարբեր դասերի հրթիռների համար (ԱՄՆ-ում և Ռուսաստանում միջին հեռահարության ցամաքային հրթիռները ներկայումս սպառազինությունում չկան), օդային ռումբերի, հրետանային արկերի և դիվերսիոն ականների համար։ Վերոնշյալ պատճառներով այսօր օգտագործումը սահմանափակվում է ռազմավարական միջուկային ուժերով (ցածր կամ փոփոխական հզորության մարտագլխիկները կարող են օգտագործվել նաև մարտավարական թիրախների դեմ)։ Միջմայրցամաքային հրթիռների/Սուզանավերի բալիստիկ հրթիռների մարտագլխիկները ունեն առաջին տիեզերական արագությունը (մոտ 6,8 կմ/վ), հետագիծը բալիստիկ է, սակայն մթնոլորտի խիտ շերտեր մտնելիս նման օբյեկտները զգալիորեն դանդաղում են և 10-20 կմ բարձրությունների վրա ընկնում են մոտ 300 մ/վ արագությամբ[5][6][7][8][9]։ Հսկայական կործանարար ուժի պատճառով միջուկային զենքի կիրառումն արգելվում է երկրի բարձրագույն ղեկավարության կողմից։ Հետևաբար, շատ դեպքերում լիցքի ակտիվացումը բավականին բարդ ընթացակարգ է. օրինակ՝ ավիակիրների (ինքնաթիռների) վրա տեղադրվում է կոդ արգելափակող սարք (CBU), և նախքան զինամթերքը գցելը անհրաժեշտ է մուտքագրել տրված թվային ծածկագիրը։
Զինամթերքի ներկայացուցիչներ
Այս մարտագլխիկը տարբեր տեսակի (հիմնականում բեկորային) ավելի փոքր զինամթերքով (այսպես կոչված՝ ենթազինամթերք) լցված կոնտեյներ է։ Մեկ ենթազինամթերքի զանգվածը, որպես կանոն, չի գերազանցում 10 կգ։ Կասետից դրանք ցրվում են արտամղիչ կամ պայթուցիկ լիցքով, բռնկվող (դետոնացվող) հեռակառավարվող պայթուցիչով թիրախից որոշակի բարձրության վրա, չնետվող ռումբի կասետում՝ նետվում են հրափամփուշտով։
Զինամթերքի ներկայացուցիչներ՝
Քիմիական մարտագլխիկը որպես լիցք պարունակում է թունավոր նյութ։ Հիմնական ազդեցությունը հիմնված է կենդանի ուժի և բնական միջավայրի վրա ազդող քիմիական զենքի խոցող գործոնների վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.