Մարտունու շրջան (Արցախ)
From Wikipedia, the free encyclopedia
Մարտունու շրջան, վարչատարածքային միավոր Արցախում։ Արցախի 8 շրջաններից մեկն է։ Կազմավորվել է 1991 թվականին՝ ԼՂԻՄ նույնանուն շրջանի (ստեղծվել էր 1930 թվականին) հիմքի վրա։ Շրջանի մակերեսը կազմում է 951 կմ², բնակչությունը՝ 23.157 մարդ (2005 թ.[3])։ Շրջկենտրոնը համանուն Մարտունի քաղաքն է։ Վարանդան հյուսիսից սահմանակցում է Խաչենին, արևելքից Շուշիին և հարավարևմուտքից՝ Դիզակին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս Մարտունի (այլ կիրառումներ) և Մարտունու շրջան (այլ կիրառումներ):
Երկիր | Արցախ |
---|---|
Կարգավիճակ | Արցախի Հանրապետության շրջան |
Ներառում է | 35 համայնք (39 բնակավայր) |
Վարչկենտրոն | Մարտունի |
վարչակազմի ղեկավար | Էդիկ Ավանեսյան |
Բնակչություն (2008) | 23500[1] (2 տեղ) |
Խտություն | 24.35 |
Տարածք | 951 |
Ժամային գոտի | UTC+4 |
gov.nkr.am/hy/regions/details/49/ | |
Արցախի հարավարևելյան մասում է 400 մ բարձրության վրա։ Ունի 36 համայնք, 40 բնակավայր։ Խոշոր բնակավայրերից են Մարտունի քաղաքը, Ճարտար քաղաքը, Բերդաշեն, Գիշի, Թաղավարդ, Սոս գյուղերը։ Շրջանի արեմտյան կեսն ունի նախալեռնային, թույլ թեքության մակերեույթ։ Համեմատաբար բարձր են Ննգի, Կաղարծի, Աշան, Ճարտար, Խերխան, Թաղավարդ գյուղերի մոտակայքով ձգվող լեռնաճյուղերի գագաթները (բարձրությունը՝ 1200-1500 մ)։ Լանդշաֆտը նախալեռնային, տափաստանային և անտառային է։
Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ (գլխավորապես հացահատիկային բույսերի մշակությամբ), խաղողագործությամբ և անասնապահությամբ։ Գործում է Մարտունիի գինու գործարանը, թռչնաբուծական ֆաբրիկան, վերականգնվել է Կարմիր Շուկայի գինու կետը։ 2003 թվականին շրջանում գործել են 36 ակումբ, կենտրոնական և 35 գյուղական գրադարաններ, Մարտունիի պատմաերկրագիտական թանգարանը, 25 միջնակարգ, 8 ութամյա, 6 տարրական, 1 երաժշտական, 1 արհեստագործական դպրոցներ, շրջանային կենտրոնական և Ղուզե Ճարտարի գյուղական հիվանդանոցները, 5 ամբուլատորիա և 31 բուժակամանկաբարձական կետեր, 1 հակահամաճարակային կայան։