Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռ / From Wikipedia, the free encyclopedia
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն[1], պաշտոնական անունը՝ Կաթողիկոսութիւն Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ , Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից մեկը։ Նստավայրն է Անթիլիասը (Լիբանան)։ Գործում է աշխարհի մի շարք երկրներում՝ հիմնականում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Ամերիկայում։ Եկեղեցական կառույցները կոչվում են թեմեր և ունեն իրենց թեմակալ առաջնորդները։ Կիլիկիո կաթողիկոսն է Արամ Ա. Քեշիշյանը[2]։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն | |
---|---|
Տեսակ | եպիսկոպոսական աթոռ և կաթողիկոսություն |
Մասն է | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնադրման թվական | 1441 |
Երկիր | Լիբանան, Անթիլիաս |
Ղեկավարություն | Կիլիկիո կաթողիկոս |
Ղեկավար | Արամ Ա |
Գլխամաս | Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, Անթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան |
Կայք | armenianorthodoxchurch.org(հայ.)(անգլ.) |
Holy See of Cilicia Վիքիպահեստում |
Ձևավորվել է 15-րդ դարի կեսին, երբ ամենայն հայոց կաթողիկոսությունը տեղափոխվել է Վաղարշապատ՝ Էջմիածնի մայր տաճար, իսկ Կիլիկիայի տարածքում նվիրապետական աթոռը շարունակել է գոյություն ունենալ[3]։ Հայտնի է նաև «Կաթողիկոսություն Փոքր Հայոց», «Հայրապետություն Մեծին Կիլիկիո», «Եպիսկոպոսապետություն Տանն Կիլիկիո», «Սսի կաթողիկոսություն», «Անթիլիասի կաթողիկոսություն» անուններով[4]։