![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/54/Dom_Soyuzov_B-Dmitrovka_Moscow.jpg/640px-Dom_Soyuzov_B-Dmitrovka_Moscow.jpg&w=640&q=50)
Միությունների տուն
From Wikipedia, the free encyclopedia
Միությունների տուն (ռուս.՝ Дом Союзов), հասարակական շենք Մոսկվայում, ռուսական կլասիցիզմի ճարտարապետական հուշարձան։ Կառուցել է ճարտարապետ Մատվեյ Կազակովը (մինչև 1775-ը)՝ իշխան Վասիլի Դոլգորուկով Կրիմսկու համար։ 1784-ին, երբ շենքը դարձել է «Ազնվական հավաքի» ժողովատեղի, Կազակովը այն ընդլայնել է, փոխել հատակագիծը, ներքին բակի փոխարեն կառուցել նշանավոր Սյունազարդ դահլիճը (24,8X39,5մ, բարձրությունը՝ 14,5 մ)։ 1812-ի հրդեհից հետո շենքը վերականգնել է ճարտարապետ Ա․ Բակարյովը, 1903-1908-ին այն վերակառուցել է ճարտարապետ U․ Մեյսները։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/54/Dom_Soyuzov_B-Dmitrovka_Moscow.jpg/640px-Dom_Soyuzov_B-Dmitrovka_Moscow.jpg)
1917 թվականինՀոկտեմբերյան հեղափոխությունից հետո, շենքը տրվել է արհմիութենական կազմակերպություններին։ Այն դարձել էր խորհրդային գրականության և արվեստի պրոպագանդայի կենտրոն, որտեղ անցկացվում էին հանդիսավոր երեկոներ, դասախոսություններ և նորարարների երեկոներ, երիտասարդության և պիոներների համար միջոցառումներ։ 1917-ին առաջին անգամ այստեղ անցկացվել էր Նոր տարվա տոնածառի հանդես, որը 1935-ից դարձել էր ավանդական։ Սյունազարդ դահլիճում են գումարվել Սովետների, արհմիությունների, գրողների և կոմպոզիտորների համագումարները։ Այստեղ էին կայացել Կոմինտերնի, ԿԻՄ-ի կոնգրեսները, միութենական խորհրդակցություններ։
1918-1922-ին ավելի քան 40 անգամ ելույթ էր ունեցել Լենինը։ 1924-ի հունվարի 23—27-ը Միությունների տան Սյունազարդ դահլիճում է դրվել Լենինի աճյունը։
![]() |
Սա Խորհրդային Միության մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
![]() |
Սա Ռուսաստանի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 623)։ ![]() |