Սնկամարմին
From Wikipedia, the free encyclopedia
Սնկամարմին, միցելիում, միցել, սնկի վեգետատիվ մարմինը։ Կազմված է բարակ (1,5—10 սմ), ճյուղավորված թելերից (հիֆեր)։ Կարող է լինել ոչ բջջային և բազմաբջիջ։ Սնկերի վեգետատիվ բազմացումը կատարվում է սնկամարմնի մասերի միջոցով։
Սնկերը մեծ նշանակություն ունեն կենսազանգվածի հանքայնացման մեջ, քանի որ կարողանում են հանքայնացնել այնպիսի միացություններ (օրինակ՝ լիգնին), որոնք բակտերիաները չեն կարողանում[1]։