Մոսկովյան մաթեմատիկական պապիրուս
From Wikipedia, the free encyclopedia
Մոսկովյան մաթեմատիկական պապիրուս, («Գոլենիշևի մաթեմատիկական պապիրուս»)՝ ժամանակակիցներին հայտնի մաենահին նշանավոր մաթեմատիկական տեքստ։ Այն կազմվել է մոտավոր Ք․ա․ 1850 թվականի, հետևաբար, գերազանցում է հին ժամանակներում հայտնի հին եգիպտական տեքստերին նվիրված մաթեմատիկական խնդիրների լուծմանը, Ռինդա պապիրուսին (կամ էլ Ախմեսի պապիրուսին), գրված մոտավոր Ք․ա․ 1650 թվականին, այսինքն Մոսկովյանը նրանից մատավոր 200 տարի մեծ է։ Այս պապիրուսի առաջին սեփականատերը եղել է ռուս եգիպտագիտության հիմնադիր Վլադիմիր Սեմյոնովիչ Գոլենիշևը։ Ներկայում « Գոլենիշևի պապիրուսը» գտնվում է Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում։ Ելնելով հիերատիկ տեքստերի շեղագիր գրելու եղանակից մասնագետները ենթադրում են, որ այն պատկանում է XI հարստության (Ամենեմխեթ-Սենուսերթ) կառավարման շրջանի Միջին Եգիպտական թագավորությանը։ Հավանական է, որ Մոսկովյան պապիրուսը գրվել է Սենուսերթ III կամ էլ Ամենեմխեթ III փարավոններ ժամանակ։