From Wikipedia, the free encyclopedia
Մուամմար բեն Մուհամադ Աբու Մենյար Աբդել Սալամ բեն Համիդ ալ-Քադդաֆի (արաբ․՝ معمر القذافي [muˈʕamːar alqaðˈðaːfiː], Muʿammar al-Qaḏḏāfī, լիբի. արաբ.՝ [muˈʕæmːɑrˤ əlɡædˈdæːfi] (մասնագիտական գրականության մեջ նաև ընդունված է անվան Քազզաֆի գրության ձևը), հունիսի 7, 1942, Քասր Աբու Հադի, Իտալական Լիբիա - հոկտեմբերի 20, 2011[1][2][3][…], Սիրտ, Լիբիա[4][5][6]), լիբիացի պետական և ռազմական գործիչ։ Լիբիական Ջամահիրիայի առաջնորդ, (1969 թ.-ից), Լիբիայի հեղափոխական հրամանատարության խորհրդի ղեկավար (1969 - 1977), Լիբիայի վարչապետ և պաշտպանության նախարար (1970 - 1972), Ընդհանուր ժողովրդական կոնգրեսի գլխավոր քարտուղար (1977 - 1979), գնդապետ։ Այն բանից հետո, երբ հրաժարվել է իր բոլոր պաշտոններից, սկսել է անվանվել Սեպտեմբերմեկյան Սոցիալիստական Ժողովրդական Լիբիական Արաբական Ջամահիրիայի եղբայրական առաջնորդ և ղեկավար կամ Հեղափոխության եղբայրական առաջնորդ և ղեկավար[13][14]։.
Իշխանության է եկել 1969 թ․ ռազմական հեղաշրջման արդյունքում՝ տապալելով միապետությունը։ Հետագայում իր իշխանության գաղափարական հիմքը շարադրել է «Կանաչ գրքում»։ Լիբիայում հաստատել է կառավարման նոր ձև՝ Ջամահիրիա։ Եղել է Պանարաբիզմի կողմանկից, անհաջող փորձեր է ձեռնարկել Լիբիայի մի շարք երկրնի հետ միավորվելու ուղղությամբ։ Աջակցել է տարբեր երկրներում գործող բազմաթիվ ազգային-ազատագրական (այդ թվում՝ հայկական), հեղափոխական և ահաբեկչական կազմակերպություններին։
2011 թվականին, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում բռնկված «Արաբական գարուն» հեղափոխական ալիքի ժամանակ Լիբիայի անցման ազգային խորհրդի (ԱԱԽ) ղեկավարությամբ հակաքադաֆիական շարժում է սկիզբ առնում, որն էլ երկրում հանգեցնում է քաղաքացիական պատերազմի և իշխող կառավարության անկման, այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն ռազմական օժանդակություն է հատկացնում ԱԱԽ-ին։ Նահանջի ճանապարհին, 2011 թվականի հոկտեմբերի 20-ին Քադդաֆին հայտնաբերվում և սպանվում է ԱԱԽ-ի գրոհայինների կողմից[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.