Մուլտիմեդիա
From Wikipedia, the free encyclopedia
Մուլտիմեդիա (անգլ.՝ multimedia), կոնտենտ կամ պարունակություն, որտեղ ինֆորմացիան ներկայացված է մի քանի տարբեր ձևերով՝ ձայն, համակարգչային անիմացիոն գրաֆիկա, տեսաշար։ Օրինակ մեկ օբյեկտ-կոնտեյներում կարող է պարունակել տեքստային, ձայնային, գրաֆիկական և տեսային ինֆորմացիա, ինչպես նաև, հնարավոր է դրա հետ ինտերակտիվ կապ։ Այն հասնում է ապարատային և ծրագրային միջոցների հստակ հավաքակազմի օգտագործմամբ։
Մուլտիմեդիայի հիմնական բաղկացուցիչներ։ | ||
---|---|---|
Մուլտիմեդիա տերմինն օգտագործվում է նաև տեղեկություն կրող ծառայությունները բնութագրելիս, որոնք թույլ են տալիս բավականին մեծ քանակությամբ տվյալներ պահպանել և արագ մուտք ապահովել դեպի այդ փայլերը (այդ տիպի առաջին կրիչներն էին կոմպակտ-սկավառակները)։ Այդ դեպքում մուլտիմեդիա տերմինը նշանակում է, որ համակարգիչը կարող է օգտագործել այդ կրիչները և օգտատիրոջը ներկայացնել ինֆորմացիան բոլոր հնարավոր ձևերով, ինչպիսիք են աուդիոն, վիդեոն, անիմացիան, պատկերն ու տեքստը։