![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f6/Location_map_of_Armenia_with_Artsakh.png/640px-Location_map_of_Armenia_with_Artsakh.png&w=640&q=50)
Ձագիկավան
գյուղ ՀՀ Սյունիքի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Ձագիկավան (նախկին անվանումը՝ Մուսալլամ), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Ողջի գետի աջ ափին, Քաջարան քաղաքից մոտ 7 կմ հյուսիս-արևելք։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | ||
---|---|---|
Ձագիկավան | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | ՍյունիքիՍյունիքի մարզ|Սյունիքի | |
Այլ անվանումներ | Մուսալլամ, Մուսաշաղ | |
ԲԾՄ | 1300 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 57[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ձագիկավանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Փակել
Մուսալլամ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ։ Վերանվանվել է Ձագիկավան 2017 թ․ հուլիսին։