Մուրղաբ (պարսկ./փաշթո՝ مرغاب), գետ Աֆղանստանում և Թուրքմենստանում։ Երկարությունը 978 կմ է, ավազանը՝ 46900² կմ։ Սկիզբ է առնում Պարոպամիզի լեռներից (Աֆղանստան) և հովհարաձև ոռոգիչ ցանցով վերջանում Կարակում անապատում։ Միջին հոսանքում ջրի միջին ծախսը մոտ 52 խմ/վրկ է։ Մուրղաբի ջրերն օգտագործվում են ոռոգման համար (գետի վրա կառուցված է 6 ջրամբար)։ Մարիից վեր Մուրղաբին է միախառնվում Կարակումի ջրանցքը։ Սնումը խառն է։ Վարարում է գարնանը։ Վտակներն են՝ Աբիկայսոր, Կաշան, Կուշկա։ Մուրղաբի ափերին են Իոլոտան, Մարի, Բայրամալի քաղաքները։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրղաբ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 99)։ |
Մուրղաբ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 978 կմ |
Ավազանի մակերես | 46 900 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Paropamisus? |
Գետաբերանի տեղակայում | Կարակումի ջրանցք |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Կաշան և Kushk River? |
Ջրի մարմիններ | Սարեզյան լիճ |
Երկրամաս | Գուր |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.