Նեյրոգիտություններ
կենտրոնական նյարդային համակարգի գիտական ուսումնասիրության բնագավառ / From Wikipedia, the free encyclopedia
Նեյրոգիտություններ կամ նյարդաբանական գիտություններ, միջառարկայական գիտական ոլորտ, որն ուսումնասիրում է օրգանիզմում նյարդային պրոցեսները, որոնց կիզակետը նեյրոգիտություններն են։ Այդ գիտություններն իրենց մեջ ներառում են մի շարք ոլորտներ, ինչպիսիք են կենսաբանությունը, քիմիան, համակարգչային գիտությունը, ճարտարագիտությունը, լեզվաբանությունը, բժշկությունը, ֆիզիկան, փիլիսոփայությունը և հոգեբանությունը։ Նեյրոգիտությունների զարգացումը հանգեցրել է նոր առարկաների ստեղծմանը, մասնավորապես՝ նեյրոէթիկայի, նյարդահաղորդակցման, նեյրոճարտարապետության և նեյրոկարգավորման։