![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f2/Yazilikaya_B_Nergal.jpg/640px-Yazilikaya_B_Nergal.jpg&w=640&q=50)
Ներգալ
From Wikipedia, the free encyclopedia
Ներգալ, նևրգաղ, պատերազմի, արյունահեղությունների, հիվանդությունների և մահվան աստվածը Բաբելոնում։ Նույնացվել է Մարս մոլորակին։ Հետագայում մարմնավորել է Մարդուկ աստծու ուժը։ Պատկերվել է մարդու գլխով և թևավոր առյուծի տեսքով (սովորաբար նրա անդրին դրվել է արքունի պալատների ու տաճարների մուտքերի մոտ)։ Գլխավոր տաճարատեղին եղել է Քութու քաղաքը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f2/Yazilikaya_B_Nergal.jpg/640px-Yazilikaya_B_Nergal.jpg)