Նիդերլանդների լեզուներ
From Wikipedia, the free encyclopedia
Նիդերլանդները լեզվական առումով բավականին համասեռ երկիր է։ Բնակչության մեծ մասը խոսում է նիդերլանդերեն (հոլանդերեն) լեզվով, որը, ինչպես և մյուս մայրենի լեզուները, պատկանում է գերմանական լեզուներին։ Սակայն, ինչպես նիդերլանդերենի մեջ, այդպես էլ պետության մյուս գերմանական լեզուների՝ նկատվում են բարբառային մասեր, հետևաբար, մարդիկ, ովքեր գալիս են գյուղերից քաղաք, կարող են երկար ժամանակ դժվարությունների հանդիպել տեղի բարբառը հասկանալու համար։
Սակայն Նիդերլանդների միակ պաշտոնական լեզուն համարվում է նիդերլանդերենը։ Վերջին ժամանակներում տեղի մյուս լեզուները ստացել են տարածաշրջանային կարգավիճակ։