Նոյ
From Wikipedia, the free encyclopedia
Նոյ (եբրայերեն՝ נֹחַ, Նո՛ախ, Հին Կտակարանի Ծննդոց գրքում անունը բացատրվում է որպես «հանգիստ, մխիթարություն», ըստ այլ մեկնությունների՝ «նոր». հին հունարեն՝ Νῶε, արաբ․՝ نوح, Նուհ), հինկտակարանյան նահապետ։ Նոյի պատմությունը ներկայացվում է Ծննդոց գրքի 6–9 գլուխներում, որտեղ նա ջրհեղեղից փրկում է իր ընտանիքը (իր կնոջը, երեք որդիներին և նրանց կանանց) և կենդանիների բոլոր տեսակներին՝ կառուցելով Նոյյան տապանը։ Նա նաև հիշատակվում է որպես «առաջին այգեգործը» և «առաջին գինեգործ»։ Նոյը նաև բազմիցս հիշատակվում է Ղուրանում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոյ (այլ կիրառումներ)
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |