Նուրբ կառուցվածքի հաստատուն
From Wikipedia, the free encyclopedia
Նուրբ կառուցվածքի հաստատուն, հիմնարար ֆիզիկական հաստատուն, բնութագրում է էլեկտրամագնիսական փոխազդեցության ուժը։ Նշանակվում է հունարեն α տառով։ Չափողականություն չունեցող մեծություն է, ուստի արժեքը նույնն է ցանկացած միավորների համակարգում։ 1916 թ. առաջին անգամ ներկայացրել է Առնոլդ Զոմմերֆելդը։ Ներկայումս հաշվարկված α-ի արժեքը 1/137,035999074(44) կամ 7,2973525698(24)×10−3 է։