Շաթու
From Wikipedia, the free encyclopedia
Շաթու ( ֆր.՝ Chatou ), քաղաք Ֆրանսիայում։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Շաթու | |||
ֆր.՝ Chatou[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Իվելին և Սեն-Ժերմեն-ան-Լայի թաղամաս | ||
Մակերես | 5,08 կմ² | ||
ԲԾՄ | 22 մետր, 58 մետր | ||
Բնակչություն | ▼29 649 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 78400[3] | ||
Պաշտոնական կայք | chatou.fr(ֆր.) | ||
| |||
Աշխարհագրություն
Շաթու քաղաքը գտնվում է Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլ-դե-Ֆրանս երկրամասի Իվելին դեպարտամենտում, Փարիզից 10 կիլոմետր դեպի արևմուտք, Սենի ափին։ Այստեղ Սենի վրա գցված կամուրջը կապում է Իվելինը Օ դը Սեն դեպարտամենտի հետ։ Վարչականորեն քաղաքը մտնում է Սեն Ժերմեն ան Լե շրջանի կազմում ընդգրկված Շաթու կանտոնի մեջ։
Ժողովրդագրություն
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[4] and INSEE (1968-2017)[5] |
Պատմություն
Շաթուի տեղում բնակավայրեր են եղել դեռևս գալլերի և հռոմեացիների ժամանակներում։ Քաղաքն իր անունը ստացել է լատիներեն Cattus (Կատվիկյան) ազգանունից։ Շաթուի բնակիչներին ֆրանսերեն անվանում են կատուվիեն։ Բնակավայրն առաջին անգամ գրավոր հիշատակվել է Մերովինգների օրոք 691 թ . 14-րդ դարում այն պատկանել է Սեն-Դենի աբբայությանը, այնուհետև նորմանդական ազնվական Մալե (Malet) տոհմին։ 16-րդ դարում փոխանցվել է Պորտեյլների տոհմին, իսկ 1762 թվականին՝ Անրի-Լեոնար Բերտենին, որը Լյուդովիկոս XV-ի բարձրաստիճան պաշտոնյաներից էր։ 1050 թվականից ի վեր Շաթուի և Ռուեյլի միջև Սեն գետով լաստանավ է երթևեկել։ 1626 թվականին այստեղ կամուրջ է կառուցվել։
19-րդ դարում երկաթգծի ճյուղը Շաթուն կապել է Փարիզի հետ։ Քաղաքն սկսել է աճել, և նրա շրջակայքում կառուցվել են փարիզցի մեծահարուստների բազմաթիվ ամառային վիլլաներ։ 19-րդ դարի 2-րդ կեսին Շաթուն դարձել է իմպրեսիոնիստ գրողների և նկարիչների՝ Գի դը Մոպասանի, Ա. Սիսլեյի, Բ. Մորիզոյի, Կլոդ Մոնեի, Օգյուստ Ռենուարի սիրած այցելավայրերից մեկը։ Ի հիշատակ այս վարպետների ստեղծագործական գործունեության՝ Շաթուի մոտ գտնվող կղզին անվանվել է Իմպրեսիոնիստների կղզի։ Այն նկարիչները, ովքեր իրենց էսքիզներն ստեղծելու համար ընտրել էին Սենի ափերը և այս կղզին, նրա վրա տեղակայված Ֆոռնուազի տուն կոչվող պանդոկի մշտական այցելուներից էին, պանդոկ, որը մտել է իմպրեսիոնիստական շարժման պատմության մեջ։ Շաթուում են ստեղծվել Օ. Ռենուարի, Անդրե Դերենի, Մորիս լը Վլամինկի և այլ նկարիչների բազմաթիվ հրաշալի նկարներ։ Այդ գործերի մի մասը ներկայումս պահվում է աշխարհի խոշորագույն արվեստի թանգարաններում։
Պատկերասրահ
- Նոտր Դամ եկեղեցին
- Եկեղեցու ճակտոնը
- Երկաթուղային կայարանը
- Փարիզյան Դեֆանս թաղամասը Շաթուի բարձունքից
- Maison Fournaise պանդոկը
- Maison Fournaise պանդոկի մի անկյունը
- Օգյուստ Ռենուարի «Թիավարների նախաճաշը» կտավը
- Օգյուստ Ռենուարի «Նավավարների ճաշը Սենի ափին» կտավը
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.