Շիրակավա-գո և Գոկայամա
From Wikipedia, the free encyclopedia
Շիրակավա-գո և Գոկայամա (ճապ.՝ 白川郷・五箇山の合掌造り集落), համաշխարհային ժառանգության օբյեկտներ Ճապոնիայի Գիֆու և Տոյամա պրեֆեկտուրաներում։ Գտնվում են Հոնսյու կղզու դժվարհասանելի և լեռնային մասում․ նախկինում ձմռանն այս շրջանն հաճախ էր կտրված լինում մնացյալ Ճապոնիայից։ Պատմական գյուղերը տեղակայված են Սյոգավա գետի հովտում՝ շրջապատված Չուբու լեռնահամակարգով։
Արագ փաստեր Historic Villages of Shirakawa-go and Gokayama*, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն ...
Շիրակավա-գո և Գոկայամա 白川郷・五箇山の合掌造り集落 | |
Historic Villages of Shirakawa-go and Gokayama* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Գյուղի համայնապատկեր | |
Երկիր | Ճապոնիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | iv, v |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա և Օվկիանիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1995 (19-րդ նստաշրջան) |
Համար | 734 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Փակել
Գյուղերը հայտնի է իր տներով, որոնց կառուցված են մինկա (ճապ.՝ 合掌造り) ճարտարապետական ոճով։ Այս ոճին հատուկ են աղոթող ձեռքերի նմանության տանիքները։ Տները լայն են և բաղկացած երեք կամ չորս հարկերից։ Տեղացիների հիմնական զբաղմունքը շերամապահությունն է․ տների վերին հարկերը հարմարեցված են շերամ պահելու համար։