Ոդիսական
From Wikipedia, the free encyclopedia
Ոդիսական (հին հունարեն՝ Ὀδυσσεία), Հոմերոսին վերագրվող պոեմներից երկրորդը (Իլիականից հետո)։ Ստեղծվել է, հավանաբար, մ.թ.ա. 8-րդ դարում։
Արագ փաստեր Ոդիսական հին հունարեն՝ Ὀδύσσεια, Տեսակ ...
Ոդիսական հին հունարեն՝ Ὀδύσσεια | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | էպոս |
Հեղինակ | Հոմերոս |
Երկիր | Հին Հունաստան |
Բնագիր լեզու | հին հունարեն |
Տեսարան | Միջերկրական ծով |
Կերպարներ | Ոդիսևս, Պոսեյդոն, Պենելոպե, Տելեմաքոս, Աթենաս, Մենթոր, Կիրկա, Կալիպսո, Նավսիկայա, Պոլիֆեմոս, Զևս և Հերմես |
Շարք | Epic Cycle? |
Odyssey |
Փակել
Ի տարբերություն «Իլիականի»՝ «Ոդիսականի» սյուժեն ոչ թե հերոսական է, այլ հեքիաթային, արկածային և կենցաղային։ Պատմում է Իթակե կղզու արքա Ոդիսևսի՝ Տրոյական պատերազմից հետո տուն վերադառնալու ճանապարհին տասը տարի տևած արկածների, ինչպես նաև Իթակեում Ոդիսևսին սպասող հավատարիմ կնոջը՝ Պենելոպեին բաժին ընկած փորձությունների մասին։
«Ոդիսականը» նույնպես բաժանված է 24 գրքերի կամ երգերի։ Կառուցվածքի առումով «Իլիականի» համեմատ «Ոդիսականն» ավելի բարդ է։ Պոեմն սկսվում է պատմության կեսից, իսկ նախորդող իրադարձությունների մասին տեղեկանում ենք կենտրոնական երգերից։ Գլխավոր հերոսի կերպարն ավելի վառ է արտահայտված։