Ոսկե մեդալ
From Wikipedia, the free encyclopedia
Ոսկե մեդալ, ոսկյա մեդալի մեկ տեսակ, որն օգտագործվում է որպես պարգև։
Որպես կանոն, տրվում է մասնակիցներին, որոնք գրավել են առաջին տեղ ցանկացած մրցույթներում, մրցման ընթացքում և ցուցաբերել են լավագույն արդյունք որևէ ստուգարքում։ Երկրորդ և երրորդ տեղեր գրաված հաղթողները սովորաբար պարգևատրվում են արծաթե և բրոնզե համապատասխան մեդալներով։
Տարբերանշանների հայեցակարգն ի սկզբանե ծագել է դեռ ռազմական գործողությունների ժամանակ միջին դարերում, բայց, դեպքերի մեծամասնությունում ոսկե մեդալով պարգևատրվել են ոչ մարտական գործողությունները։ Մասամբ դա տեղի է ունեցել ռազմական բնագավառում ավելի որոշակի պարգևների (օրինակ՝ «Քաջության համար» Ոսկե զենք, Ոսկե գեղմի հուշամեդալ, «Ոսկե Աստղի» մեդալ (Ռուսաստանի Դաշնություն) և այլն) ի հայտ գալու շնորհիվ։
Սկսած XVIII դարից՝ ոսկե մեդալներով սկսեցին քաջալերել հատկապես առկնառու կերպով աչքի ընկնող արվեստագետներին։ Կայսերական արվեստի ակադեմիան նույնպես սահմանել է Մեծ և Փոքր մեդալներ, որոնցով պարգևատրում էին առավել ակնառու ճարտարապետներին, քանդակագործներին և նկարիչներին։
Նոբելյան մրցանակի դափնեկիրներին նույնպես պարգևատրում են ոսկե մեդալով, որը, ի տարբերություն նունանուն պարգևի, պատրաստված է մաքուր ոսկուց։