Ոսկի աքաղաղ
From Wikipedia, the free encyclopedia
Ոսկի աքաղաղ, Րաֆֆու սոցիալական վեպերից։ Րաֆֆին այն գրել է 1870-ական թվականների սկզբներին, բայց առաջին անգամ լույս է տեսել 1879 թվականին «Մշակ» լրագրում։ Այնուհետև վեպը արտատպվել է և հրատարակվել առանձին գրքով 1882 թ. Թիֆլիսում և 1903 թ. Բաքվում։ «Ոսկի աքաղաղ»-ը հրատարակվել է Կոստանդնուպոլսում 1922 թ. և Ալեքսանդրիայում` 1937 թ.:
Ոսկի աքաղաղ | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Րաֆֆի |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1870-ական թվականների սկիզբ |
Հրատարակվել է | 1870 |
Թվային տարբերակ | eanc.net/EANC/library/Fiction%5COriginal%5CRaffi%5CVoski_Aqaghagh.htm?page=2 |
Վեպը ՀայպետՀրատի կողմից հրատարակվել է մի քանի անգամ` 1927, 1950, 1954, 1955, 1962 թվականներին։ Լույս է տեսել նարև ռուսերեն, գերմաներեն և այլ լեզուներով։ Ռուսերեն լեզվով առաջին անգամ հրատարակվել է 1892 թվականին Թիֆլիսում Նիկիտա Կարա Մուրզայի թարգմանությամբ։
Րաֆֆին իր «Ոսկի աքաղաղ»-ը վեպում դիմակազերծել է և խստորեն քննադատել առևտրա-վաշխառուական բուրժուազիային, որին վիպասանը անվանել է «մռայլ դասակարգ»։ Վեպը հայ ընթերցող հասարակության սիրած գրքերից մեկն է։