Որսագողություն
From Wikipedia, the free encyclopedia
Որսագողություն, վայրի կենդանիների ձեռքբերումը կամ ոչնչացումը որսորդության, ձկնորսության կանոնների և կենդանական աշխարհի պահպանման մասին օրենսդրության այլ պահանջների խախտմամբ։ Օրենսդրությամբ որսագողություն է համարվում՝
- որսորդությունը կամ ձկնորսությունը՝ առանց համապատասխան մարմնի թույլտվության
- որսորդությունը կամ ձկնորսությունը արգելված վայրերում, արգելված ժամանակ կամ արգելված միջոցներով (մեթոդներով, գործիքներով)
- «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների որսը վայրի կենդանիների թույլատրված չափից ավելի որսը
- օգտակար թռչունների ձվերի, փետուրների հավաքումը, թռչնաբների, որջերի ու բների քանդումը, կենդանական աշխարհի պահպանման կանոնների այլ խախտումները։