Ուժեղ փոխազդեցություն
From Wikipedia, the free encyclopedia
Ուժեղ միջուկային փոխազդեցություն (գունային փոխազդեցություն, միջուկային փոխազդեցություն) չորս հիմնարար փոխազդեցություններից մեկը։ Ուժեղ փոխազդեցությանը մասնակցում են քվարկները և գլյուոնները, և նրանցից կազմված մասնիկները, որոնք կոչվում են հադրոններ (բարիոններ և մեզոններ)։ Նրանք գործում են ատոմի միջուկի սահմանների և ավելի փոքր հեռավորություններում և պատասխանատու են միջուկում քվարկների կապի և նուկլոնների միջև ձգողության համար (բարիոնների տարատեսակներն են պրոտոնները և նեյտրոնները)