Չեխիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Չեխիայի օբյեկտները թվով 12-ն են (2014 թվականի դրությամբ), որը կազմում է ընդհանուր թվի 1,1 %-ը։ Բոլոր օբյեկտները ցանկում ընդգրկված են մշակութային չափանիշներով, ընդ որում դրանցից 3-ը ճանաչվում են, որպես մարդկային ստեղծագործական գլուխգործոց։ Բացի դրանից 2014 թվականի դրությամբ ևս 18 օբյեկտ ներկայացված են թեկնածու ցանկում (այդ թվում Բրժևնովսկի վանքը)։ Չեխիան վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1993 թվականի մարտի 4-ին։ Չեխիայի առաջին երեք օբյեկտներն ընդգրկվել են ցանկում 1992 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 16-րդ նիստում։