Չինական գիր
From Wikipedia, the free encyclopedia
Չինական գիր (չինարեն՝ 汉字 կամ 漢字), չինական գրի պատկերային համակարգ։ Չինական սիմվոլները լայնորեն օգտագործվում են նաև ճապոներեն գրության մեջ, որտեղ անվանվում են «Կանջի», կորեերենի մեջ՝ «Հանջա»։ Նախկինում գործածվել են նաև վիետնամերենի մեջ՝ «Չժու հան»։ Այս սիմվոլների քանակը, 1994 թվականի տվյալներով հասնում է 87.000-ի։ Դրանց 85 տոկոսը այսօր գործածությունից դուրս են և հանդիպում են միայն դասական գրականության մեջ։
Չինական գիր | |
---|---|
դասական և պարզեցված հերոգլիֆներ | |
Տեսակ | logographic writing system? և բնագիր |
Լեզուներ | չինարեն, ճապոներեն, նախկինում նաև վիետնամերեն և կորեերեն |
Ստեղծման վայր | Չինաստան |
Տարածք | Չինաստան Թայվան Ճապոնիա Սինգապուր Մալայզիա |
Կազմված է | մոտ 60 000 նշան |
Գրելաձևը | ձախիզ աջ, նախկինում վերևից ներքև, աջից ձախ |
Ժամանակաշրջան | մ.թ.ա. 2000 թ. - առ այսօր |
Ստեղծվել է | մոտ մ.թ.ա. 2000 թ. |
Հեղինակ | Cangjie? |
Մասն է | չինարեն, CJK? և Han with Bopomofo? |
Ժառանգված համակարգ | oracle bone script? |
Եղբայրական համակարգ | հանգըլ, ճապոնական |
ISO 15924 | Hani |
Յունիկոդ | U+4E00…U+9FA5, U+20000…U+2A6D6 и др. |
Chinese writing Վիքիպահեստում |
Այբուբենից տարբերվում է նրանով, որ յուրաքանչյուր պատկերանիշի վերագրված է որևէ հատկանիշ (ոչ միայն հնչյունաբանական), և գրանշանների քանակը բավականաչափ մեծ է (տասնյակ հազարներ)։ Չինարենի այբուբենն ունի երկու հիմնական ձև՝ հին (վենյան) և ժամանակակաից (բայխուա)։
Մինչև 1945 թվականը չինական գիրը («խան տը» կամ «տը-խան», վիետնամերեն՝ Chữ Hán) գործածվում էր նաև վիետնամերենի գրության համար։
Ինտերնացիոնալիզմի համատեքստում, չինականի վրա հիմնված գրության ձևերը կոչվում են CJK (անգլ.՝ Chinese, Japanese, Korean) կամ CJKV (անգլերենով ավելացված նաև՝ Vietnamese)։