Պայծառություն
From Wikipedia, the free encyclopedia
Պայծառություն, լույսի աղբյուրի լուսարձակումը տվյալ ուղղությամբ բնութագրող մեծություն։ Նշանակվում է L տառով։ Լուսարձակող մակերևույթի dՏ տարրի պայծառությունը որևէ ուղղությամբ որոշվում է նույն ուղղությամբ այդ տարրի լույսի ուժի (dI) և դիտարկվող ուղղությանն ուղղահայաց հարթության վրա տարրի պրոյեկցիայի մակերեսի հարաբերությամբ․
- ,
որտեղ α-ն dS տարրի նորմալի և դիտարկվող ուղղության միջև կազմված անկյունն է։ Միավորների միջազգային համակարգում պայծառությունը չափվում է կդ/մ2 (նիտ) միավորով։