Պառլամենտական համակարգ
From Wikipedia, the free encyclopedia
Պառլամենտական համակարգ, ժողովրդավարական կառավարման ձև է, որում գործադիր իշխանության նախարարները հաստատվում են և հաշվետու են օրենսդրությանը կամ պառլամենտին։ Գործադիր և օրենսդիր թևերը փոխկապակցված են։ Պառլամենտական համակարգում պետության ղեկավարը հաճախ տարբեր է կառավարության ղեկավարից։ Այս համատեքստում նախագահական համակարգում պետության ղեկավարը նաև կառավարության ղեկավարն է և ամենակարևորը, գործադիրը իր լիազորությունները չի ստանձնում օրենսդիր մարմինից։
Խորհրդարանական ժողովրդավարություն ունեցող երկրները կարող են լինել սահմանադրական միապետություն, որտեղ միապետը պետության ղեկավարն է, իսկ կառավարության ղեկավարը գրեթե միշտ խորհրդարանի անդամը (ինչպիսիք են Դանիան, Նորվեգիան, Ճապոնիան, Մալայզիան, Շվեդիան և Միացյալ Թագավորությունը) կամ խորհրդարանական հանրապետությունները, որոնց մեծ մասն ունեն նախագահ որպես պետության ղեկավար, սակայն կառավարության ղեկավարը ընտրվում է խորհրդարանի կողմից (Իռլանդիա, Գերմանիա, Հնդկաստան, Իտալիա, Հայաստան և Սինգապուր)։ Քիչ խորհրդարանական հանրապետություններում, ինչպիսիք են Բոտսվանան, Կիրիբատին և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, կառավարության ղեկավարը նաև երկրի ղեկավարն է, սակայն ընտրվում է հաշվետու է խորհրդարանին։ Երկպալատանի խորհրարաններում կառավարության ղեկավարը հաճախ, բայց ոչ միշտ, ստորին պալատի անդամ է։
Պառլամենտարիզմը Եվրոպայում հիմնական կառավարման ձևն է։ Եվրոպայի 32 անկախ երկրներից 32-ը ունեն խորհրդարանական համակարգ։ Այն նաև մեծամասնություն է Կարիբյան ավազանի և Օկեանիայի երկրների համար։ Աշխարհի մյուս հատվածներում խորհրդարանական համակարգը այսքան տարածված չէ, ավելի հաճախ Բրիտանական կայսրության գաղութներում, մասնավորապես Վեստիմնստերյան համակարգով երկրներում։