Պարկապզուկ
հայկական փողային լեզվակավոր նվագարան / From Wikipedia, the free encyclopedia
Պարկապզուկ, ժողովրդական փողային լեզվակավոր նվագարան։ Շատ նվագարաններ, ստեղծված լինելով որևէ երկրում, չեն մնում տվյալ երկրի ժողովրդի սեփականությունը։ Ժողովուրդները շփվելով միմյանց հետ, մեկը մյուսին են փոխանցում մշակութային տարբեր արժեքներ, այդ թվում՝ նաև նվագարանները, և նրանցից ամեն մեկն իր հերթին նպաստում է այդ նվագարանի զարգացմանն ու կատարելագործմանը։ Այդպիսի նվագարան է նաև պարկապզուկը, որը տարբեր ժողովուրդների մոտ ունի փողերի տարբեր քանակ, տարբեր հնչողություն, հնչյունաշար և հնչյունածավալ։ Տարբեր են նաև անվանումները։ Հայերենում այս նվագարանն ունի մի քանի անվանում՝ պարկապզուկ, պկու, պարկապկու, տիկ, տկճոր։
Արագ փաստեր Պարկապզուկ, Որակավորում ...
Պարկապզուկ | |
---|---|
Որակավորում | փողային երաժշտական գործիքներ և bagpipes? |
Փակել