Պարտավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Պարտավորություն, լայն իմաստով դա ներքին կամ արտաքին հանգամանքներով պայմանավորված պարտքի կատարման անհրաժեշտությունն է։
Իրավական իմաստով դա հարաբերական քաղաքացիական իրավական հարաբերություն է, որի ուժով մի կողմը (պարտապանը) պարտավոր է որոշակի գործողություններ կատարել հօգուտ մյուս կողմի (պարտատիրոջ) կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություններից։ Նման գործողությունները կարող են լինել՝ որոշակի գույքի փոխանցում, աշխատանքի կատարում, ծառայությունների մատուցում, փողի վճարում, ինչպես նաև այլ գործողություններ։ Պարտատերը, որի օգտին պետք է կատարվի նման գործողությունը, իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը։