Պիես
From Wikipedia, the free encyclopedia
Պիես, գրականության ժանր` գրված դրամատուրգի կողմից։ Սովորաբար դրա մասն են կազմում հերոսների երկխոսություններն ու երգերը, որոնք հիմնականում նախատեսված են ոչ թե պարզապես ընթերցման, այլ թատերական բեմադրությունների համար։ Հազվադեպ են հանդիպում դրամատուրգներ, ովքեր առանձնահատուկ նախընտրություն չունեն պիեսի բեմադրման կամ ընթերցման հարցում։ Նրանց շարքերում հատկապես հայտնի է Ջորջ Բեռնարդ Շոուն։ Ներկայացումների բեմադրությունները կարող են տարբերվել իրենց վարկանիշով։ Համայնքային ու տարածաշրջանային թատրոններից դրանք կարող են հասնել մինչև Բրոդվեյ։ Խաղ (թատերախաղ) եզրույթը կարող է վերաբերել և՛ գրված ստեղծագործությանը, և՛ դրա ամբողջական բեմադրությանը[1]։