Պոմպիդու կենտրոն (Փարիզ)
From Wikipedia, the free encyclopedia
Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոն, Պոմպիդու կենտրոն (ֆր.՝ Centre national d’art et de culture Georges-Pompidou), կամ Ժորժ Պոմպիդու կենտրոն (ֆր.՝ Centre Georges-Pompidou sɑ̃tʁ ʒɔʁʒ pɔ̃pidu), մշակութային կառույց, որը գտնվում է Փարիզի 4-րդ շրջանի Բոբուր թաղամասում։ Պոմպիդու կենտրոնը անվանակոչվել է ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդուի (1969-1974), որը մեծ ավանդ է ունեցել դրա ստեղծման գործում։ Բացումը տեղի է ունեցել 1977 թվականին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի կողմից։ Կենտրոնի գործունեությունը նվիրված է ժամանակակից և 20-րդ դարի արվեստի ուսումնասիրմանն ու օժանդակությանը՝ իր տարբեր դրսևորումներում (կերպարվեստ, պար, երաժշտություն և այլն)։
Տեսակ | արվեստի կենտրոն, cultural center? և մշակութային կառույց |
---|---|
Երկիր | Ֆրանսիա[1] |
Տեղագրություն | Սեն Մերի[1] |
Փողոց | place Georges-Pompidou? |
Ճարտարապետական ոճ | Հայ-թեք |
Բարձրություն | 42 մետր[2] |
Երկարություն | 166 մետր[2] |
Լայնություն | 60 մետր[2] |
Կազմված է | Ժամանակակից արվեստի պետական թանգարան, IRCAM և Public Information Library? |
Անվանված է | Ժորժ Պոմպիդու |
Սպասարկող | Direction générale des Patrimoines et de l'Architecture?[3] և Q3029515?[3] |
Այցելողներ | 3 273 867 մարդ (2019)[4] |
Հիմնադրված է | 1977[5] |
Բացված | հունվարի 31, 1977[6] |
Հիմնադիր | Ժորժ Պոմպիդու[7] |
Ճարտարապետ | Ռիչարդ Ջորջ Ռոջերս[7] և Ռենցո Պիանո[7] |
Ճարտարագետ | Arup |
Տնօրեն | Ալեն Սեբան[8], Serge Lasvignes?[9], Laurent Le Bon? և Dominique Bozo?[10] |
Պարգևներ | |
Ժառանգության կարգավիճակ | Remarkable Contemporary Architecture?[12] |
Պաշտոնական կայք |
Պոմպիդու կենտրոնն ներառում է նաև Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանը, որը Եվրոպայի ժամանակակից արվեստի թանգարաններից ամենամեծն է, մեծ գրադարան, համերգային և ցուցահանդեսային սրահներ, Ակուստիկայի և երաժշտության հետազոտման և համակարգման ինստիտուտը։ Տեղադրության պատճառով կենտրոնը հայտնի է նաև Բոբուր անվամբ[13][14][15]։
1938 թվականին Ժ. Պոմպիդու կենտրոն, ձեռք է բերել հայազհի մեծանուն նկարիչ Ե․ Քոչարի «Արևելուհիներ[16]» (1926թ.) գեղանկարը, որը ցուցադրվել է Ժ.Պոմպիդուի կենտրոնում բացված «Modernites plurielles» ցուցահանդեսում։ Իսկ 1963 թվականին ձեռք է բորում Ե․ Քոչարի փարիզյան շրջանի տարածական նկարներից մեկը, որը 1990-1991 թվականներին մասնակցում է Բարսելոնում «Fundació Joan Miró i Olimpiada Cultural»-ի կողմից կազմակերպված «Antiguitat/Modernitat en l’art del segle XX» ցուցահանդեսին, իսկ 1998-1999 թվականներին մասնակցում է «Forjar el Espacio. La escultura forjada en el siglo XX» միջազգային շրջիկ ցուցահանդեսին՝ Մեծ Կանարյան կղզիներ՝ «Centro Atlantico de Arte Moderno» ցուցասրահում, Վալենսիա՝ Խուլիո Գոնզալեսի կենտրոնում (IVAM Centre Julio González), Ֆրանսիայի Կալե քաղաք «Musée des Beaux – Arts et de la Dentelle»-ի ցուցասրահներում։
Կենտրոնը համարվում է Ֆրանսիայի երրորդ ամենաշատ հաճախելիություն ունեցող տեսարժան վայրը՝ Լուվրից ու Էյֆելյան աշտարակից հետո։ 2006 թվականի տվյալներով 1977 թվականից Պոմպիդու կենտրոն է այցելել ավելի քան 180 մլն այցելու[17], 2013 թվականին՝ 5,209,678[18], որից 3,746,899-ը՝ թանգարան[19]։
Պոմպիդու կենտրոնի առջև գտնվող հրապարակը շատ են հավանում նկարիչները, թափառական արտիստները, երաժիշտները և կրկեսի արտիստները։ Պոմպիդու կենտրոնից աջ է գտնվում Ստրավինսկու հրապարակը, որտեղ գտնվում է համանուն արտասովոր շատրվանը։