Դոլմեն
From Wikipedia, the free encyclopedia
Դոլմեն (բրետոն. dolmen < dol -սեղան, men - քար), հնագույն դամբարանային կառույց է։ Կառուցված են վիթխարի քարերից մինչև մի քանի տոննա։ Ծածկված են մեկ կամ մի քանի սալաքարերով։ Դոլմենը առաջին ճարտարապետական կառույցներից է։ Դոլմեններում սովորաբար թաղվել է մեկ, կամ մի քանի աճյուն՝ քարե կամ բրոնզի զենքերի հետ։ Որոշ դեպքերում օգտագործվել են թաղման նպատակով տասնամյակներ, և երբեմն էլ մի ամբողջ դար։ Ենթադրվում է որ դոլմենները կառուցվել են տոհմավագների հուղարկավորության համար։ Հայաստանում դոլմեններ կան Աշտարակում, Արթիկի Հառիճ գյուղում, Տավուշում։